Մարգարտե ականջօղով աղջիկը (հոլ.՝ Het meisje met de parel), հոլանդացի նկարիչ Յան Վերմեերի մոտավորապես 1665 թվականի գեղանկարն է։ Այն հաճախ անվանում են հյուսիսային Մոնա Լիզա։ Այժմ գտնվում է Հաագայի Մաուրիցհեյս թանգարանում։ Նախապատմություն - Նկարը ստորագրված է «IVMeer», բայց չի թվագրված։ Վերմեերը իր աշխատանքները շատ քիչ է թվագրել՝ ընդամենը երեքը։ Ըստ Մաուրիցհեյս թանգարանի տվյալների, «Մարգարտե ականջօղով աղջիկը» նկարված է 1665 թվականին։