Մի անգամ գայլը մի ջահել գառ է բռնում և ուզում է խժռել նրան: Գառնուկը ընկնում է նրա ոտքերն ու ասում. - Խնդրում եմ քեզ, գայլ, մինչև ինձ ուտելը նվագիր շեփորի վրա, քանի որ ես իմ պապերից լսել եմ, որ ձեր ցեղը հմուտ շեփորահար է: Հպարտանում է գայլը եվ շեփորը վերցնելով, սկսում է ինչքան ուժ ունի փչել այն: Այդ ձայնը լսում են մոտակա գյուղի շները, հարձակվում են գայլի վրա: Մի կերպ կաշին ազատելով շներից, գայլը բարձրանում է ժայռի վրա եվ ինքն իրեն ասում. --Տեղն է ի՛նձ, հիմարիս, որ շները հարձակվեցին վրաս և կորցրեցի որսս, չէ որ ես գիտեի, որ իմ գործը մսագործությունն է, ոչ թե շեփոր փչելը, և ես որդին եմ մսագործի...