Գերմանական RWE էներգետիկայի ընկերությունը Վիեննայի արբիտրաժային դատարանում հաղթել է դատը ընդդեմ Գազպրոմի' կապված մատակարարվող գազի գնի հետ: Դատարանը բավարարարել է գերմանական ընկերության միջնորդությունը վերանայել երկարաժամկետ պայմանագրում նշված գազի սակագինը: Դատարանի որոշմամբ փոփոխվել է գազի սակագինը և Գազպրոմը պետք է վերադարձնի գերմանական ընկերության կողմից 2010թ. մայիսից ավել վճարված գումարները: