Եվ ահա նրանք մի օր պատահական հանդիպեցին:
Յուջինը հազիվ ճանաչեց Սյուզաննային, այնքան հանկարծակի եղավ այդ և այնքան հանկարծակի ավարտվեց: Սյուզաննան կտրում անցնում էր Հինգերորդ ավենյուն, Քառասուներկուերորդ փողոցի մոտ: Յուջինը դուրս էր գալիս գոհարավաճառի խանութից, որտեղ փոքրիկ Անջելայի տարեդարձի առթիվ մի մանյակ էր գնել: Այդ աղջկա աչքերը, թռուցիկ հայացքը...Յուջինի հոգում փայլատակեց գեղեցկության ինչ-որ լուսաթարթանք և ապա...
«Նույնիսկ չի ճանաչում ինձ,-մտածեց Սյուզաննան,-գուցե ատում է ինձ: Եվ այդ բոլորը հինգ տարում...աստվա՜ծ իմ»:
-«Այո, նա է,-ասաց Յուջինը մտքում,-թեև այնքան էլ վստահ չեմ: Լավ, եթե նույնիսկ նա է, թող գրողի ծոցը գնա»: Յուջինի շուրթերը կծկվեցին:
«Ես այնպես կձևացնեմ, թե չճանաչեցի իրեն, նա դրան է արժանի,-մտածեց Յուջինը,-նա երբեք չպետք է իմանա, որ ես հետաքրքրվում եմ իրենով»:
ԵՎ ԱՅՍՊԵՍ ԱՆՑԱՆ ՆՐԱՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ ՉՀԱՆԴԻՊԵՆ ԻՐԱՐ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՄԻՇՏ ՏԵՆՉԱԼՈՎ ՄՅՈՒՍԻՆ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՄԵՐԺԵԼՈՎ ՄՅՈՒՍԻՆ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՀՈԳՈՒ ԽՈՐՔՈՒՄ ԳՈՒՐԳՈՒՐԵԼՈՎ ԿՈՐՑՐԱԾ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ:
Թեոդոր Դրայզեր «Հանճարը»