Մի օր էլ ինձ այցի կգա
գերանդակիր հրեշտակը,
Կասի.< Բարև, Դավիթ Վանյան,
եկել է Ձեր ժամանակը >:
Ու կկանգնի տանս շեմին,
քմծիծաղը կախած դեմքին,
Ու կնայի,ի՞նչ կա չկա
ուրիշների տան դռանը:
Վեր կկենամ, առանց խոսքի,
կասեմ. < Հայդա, ու գնացինք >,
Ու կխնդրեմ, որ իմ վրա
այցի չգան լացող մարդիկ,
Փայտի մի խաչ, վրան գրված.
< Սա էլ մարդ էր, անցավ գնաց >,
Կամ այրեին աճյունս սին,
ու խառնեին հողին սառած:

Դավիթ Վանյան 9.06.2013թ