Փարիզի Ազգային օպերան բացվել է 1875 թ: Նապոլեոն 3-րդը օպերայի կառուցման հրամանը տվել էր դեռևս 15 տարի առաջ և միայն 15 տարի հետո կառուցվեց ֆրանսիական ճարտարապետության գլուխգործոցներից մեկ' Ազգային օպերան:

Այսօր էլ ճարտարապետական այս կառույցը համարվում է եվրոպական ճարտարապետության յուրօրինակ գոհար:

Օպերայի ոգին լիովին զգալու համար պետք է նախ այցելել Ազգային օպերայի թանգարան: Թագարանը գտնվում է օպերայի շենքում այն զբաղեցնում է ռոտոնդայի տարածքը, որը նախատեսված էր կայսր Նապոլեոնի համար, սակայն այն այդպես էլ չկառուցվեց , քանի որ Ֆրանսիական կայսրությունը անկում ապրեց: