Երեւի մայրամուտի վերջանալու եւ արեւի վերջին ճառագումների կորստի վախն էր,որ ստիպեց ութսուն տարիների անսհաման սերը,բերկրանքը,տխրությունը, կենապիղծ հիասթափությունները շալակած ծերունուն վերցնել խրճիթի հարավային կողմում դրված աթոռը իր տակից եւ հանգրվանել իր հնամենի ներկայությունը դժկամությամբ տանող մահճակալում:Աչքերը կարծես հրաժարվում էին փակվել, չնայած մարմնի մյուս մկաններն արդեն կատարել էին ծերացած ուղեղի հրամանը:
Ծերունու համար ամենը ներդաշնակություն էր, եւ ամեն մի վարկյանը նա ընկալում էր ,որպես կյանքի հրաշագեղ սիմֆոնիայի պերճաշուք ելեւէջ:Թերեւս երիտասարդ տարքում,վարկյան ասվածը նրա համար ժամանակի սահմանափակ եւ իմաստազուրկ դարձած միավոր էր,որն օգտագործում էր իր հաշվապահական գոծունեությունը չուշացնելու համար,եւ որը նա նվիրում էր հանուն Ստալինի փառքի ՝ աշխատանքին:
Ծերունու մտքերի ներդաշանկաությունը խախտվեց իր անվանակից թոռան անակնկալ սենյակ մուտք գործմամբ:Վերջինս սենյակի դուռը բացեց այնպիսի աճապարությամբ,ինչպես իր պապն էր վայելում կյանքի վերջին վարկյանները:Տասներկու տարեկանին մոտ տղան բղավեց:
-Պապի՜կ,ադրբեջանցիները նորից հարձակվում են,հայրիկը ասաց,որ փոխանցեմ քեզ շուտ վերցնես անձնագիրդ եւ կոտսյումդ,որ նոր էր նվիրել,եւ ինձ հետ գաս գյուղի սկիզբ.Նա մայրիկի հետ մեզ է սպասում:
-Իսկ ինչու՞ պետք է թողնեմ հանգիստ մահճակալս եւ ցավից ոռնացող ոտքերովս վազեմ ձեր հետ ՝ինչ որ անհայտ ուղղությամբ,-ասաց ծերունին ՝ անճարությյունից դեմքին առաջացած ժպիտով:
Թոռը տեղի չտվեց եւ շատունակեց.
Պա՜պ,եթե մեզ հետ չգաս,քեզ կսպանեն թուրքերը,ասում են ՝ վաղը արդեն այստեղ կլինեն:Հայաստանից մեքենաներ են բերել,որ Երեւան գնանք:Արի՜ խնդրում եմ:
-Բալե՛ս ,երբ քառասունհինգին մեր ճամբարի մոտ մի թշնամու տանկ ոչնչվացվեց ես դարձյալ մենակ էի,այն ժամանակ էլ ձեր պես մտածողներ կային: Հիմա ծերացել եմ ,չեմ կարող թշնամի սպանել,բայց հիմա չեմ էլ ուզում անել դա:Ափսո՜ս ,շատ ափսոս ՝ բոլորս դա հասկանում ենք կյանքի վերջում միայն,եւ նրանից չէ,որ ծերանում ու բարիանում ենք,ուղակի մարդ տեսակը սովորել է ոչնչացնելու:Պապս ասում էր ,որ այդպիսով մարդը իր վրեժն է լուծում Աստծուց ,իրեն դրախտից վտարելու համար:Այն ժամանակ ես ոչնչացրեցի տանկը,որովհետեւ մեջքիս կանգնած էր ամբողջ խորհրդային բանակը ,ճնշում էին ՝ ստիպելով հաղթել եւ եթե չկարողանայի հաղթել ,ստիպում էին պարտվել:
Պա՛պ,հիմա ես ի՞նչ անեմ,պապային ի՞նչ ասեմ,-հուսահատված վրա պրծավ թոռը:
-Գնա՛ բալես,միայնակ կպայքարեմ եւ կհաղթեմ:Իսկ դու գնա՛ եւ միացիր ծնողներիդ,եւ փոխանցիր բոլորին,որ ես միայնակ չեմ,այս մարտում իմ կողքին է նաեւ թշնամիս.նրա երակներում էլ արյուն կա ,իմ երակներում էլ,նա էլ գլուխ ունի ես էլ,նա էլ կրծքավանդակում մի անպիտան օրգան ունի,ես էլ սիրտ ունեմ:
Չնայած թոռը չէր հասկանում պապի հիմնական ասելիքը,սակայն սիրտ բառը նրա աչքերն էլ լցրեց արցունքներով:Մանկական ամբողջ ուժով գրկեց պապին ,եւ ծերունական ձեռքերն էլ նրա մեջքին փաթաթվեցին:Թոռան անկարեկից արցունքները փարատելու եկավ պապի լալագին ոռնոցը,
-Գնա եւ ասա մորդ,որ երբեք չանիծի թշնամու մորը ՝ կորցնի իր որդուն,որովհետեւ իմ որդին էլ իմ համար է թանկ:
Դռան բռնակը իջավ ներքեւ,ապա նույն համառությամբ վերեւ ՝ հետը բարձրացնելով աստիճանաբար սառչող մի քանի աղոտ կաթիլներ:
Ծերունին հանգիստ էր,նրան բնավ էլ չէր վախեցնում թոռան հայտնած թշնամու հարձակման մասին լուրը:Վառեց սիագրետը եւ իրեն նվիրեց մտքերի անրջային թովչանքին:Հիշում էր մանկությունից մինչեւ այսօրվա մեղմասահ ,բայց մահաբեր դարձող օրը,ազգանվեր Արամ Մանուկյանից Ստալին Հիտլեր :Ու մտածում էր նոր հերոսի մասին,հերոս,ով կգա եւ կանի քայլ,որը իր համար կունենա այնպիսի հեղաշրջող նշանակություն,ինչպիսիք էին Առաջին եւ Երկրորդ հանրապետությունները,Հիտլերի դեմ եղբայրական ոգու արտահայտումը:Աստիճանաբար հուշերը սկսեցին իրենց չորացած մատներով փակել ծերունու անգույն կոպերը:
<< Դու գնա տես սենյակում ինչ կա պիտանի,վերցրու, ես էլ գնամ փողոցները ստուգել հո չեն ծպտվել ու կամենում պայքարել >>:Դուռը ,որի վրա ծերունին դաճել էր միօրինակություն բառը,բացվեց անսպասելիորեն եւ ստիպեց տասժամյա քուն վայելած ծերունուն աչքերին ՝ բացել:Սենյակ խուժացի ձեռքի սեւ փողը անվստահություն էր ներշնչում ծերունուն եւ նա սկսեց աչքերը չռել ՝ նմանվելով ձեռքերումդ գթություն խնդրող աղավնու:Հետո սկսեց լայն ժպտալ ՝ աչքերում երեւեակելով աստվածային փայլ:Ո՛չ ներս խոաժածի ահեղ դեմքը ստիպեց ծերունուն վեր կենալ,ո՛չ էլ նրա ձեռքի իրը,որից ինքն էլ էր կրել քառասունհինգին:
-Գյավու՛ր,քնա՞ծ ես մնացել ինչ է,չես գնացել այստեղից ,-բառաչի նմանվող ծիծաղով ասած ներս խուժած օտարականը:
Ծերունին բոլորվին էլ դեմքում անհանգստության նշույլներ չունենալով ասաց,
-Ո՜չ բարեկամս,միամիտ էին աչքերս փարվել իրար,երեւի հոգնածությունից,ես քեզ էի սպասում:
-Ի՞նձ ես ծաղրում ի՞նչ է,-գոռաց օտարականը՝ ձեռքի իրի կոթը ծերունու գլխի հետ միասնություն կազմելով:
Ծերունին հարվածից խոժոռվեց,ապա նորից ժպտաց եւ ասաց,
-Ուզու՞մ ես արյունս քամեմ եւ ամբողջը քեզ տամ:
-Զառանցու՞մ ես ծերուկ,իմ ինչի՞ն է պետք քո պիղծ արյունը:
Իսկ սիրտ ուզու՞մ ես,ես իմը մեծ սիրով կնվիրեմ քեզ,որ դու էլ զգաս այն,ինչ ես եմ զգում քո ամեն հարվածից:Ու՞մ է պետք այս խաղը,եթե քեզ ո՛չ իմ արյունն է պետք,ո՛չ էլ սիրտս,Ի սեր Աստծո ուրեմն քո ինչի՞ն եմ պետք ես:Վստահ եմ քո հորը դուր չէր գա,եթե տեսներ թե ինչպես ես իրենից ոչինչով տարբերվող մեկին սպանում:Իսկ իմ հոր համար միեւնույն է.նա իրենը ասելու է իմ հետ գործերդ ավարտելուց հետո:Սպանի՛ր ինձ եւ դարձիր վերջին հերոսս,այո՛ հերոսը,քանզի դու կարողանում ես կյանքիս էջեր բացել եւ փակել,իսկ ես Աստծուս արդեն չեմ հավատում,քանի ,որ նա ասում էր,որ միայն ինքն է իզորում մարդկային ճակատագրեր որոշել:
Ձգանը 3 սանտիմետր առաջ գնաց:Հարեվան երկրի դպրոցի պատին առանձնացված նկարների կողքին եւս մեկը ավելացավ ՝ ղըհրեման[1]մակագրությամբ: