....Հայաստանի ջերմային ակտիվ գոտիներում, որոնց տարածքը գնահատվում է մոտ 3000 քառակուսի կմ, գոյություն ունեն մատչելի ջերմային պաշարներ, որոնց մեծությունը համարժեք է 600 միլիարդ բարել նավթի ծավալին: Ընդ որում' այդ ջերմային էներգիայի օգտագործումը չի պահանջում թթվածնի լրացուցիչ ծախս, որն այդ քանակության նավթի համար կկազմեր 25x1012 խորանարդ մետր նորմալ ճնշման պայմաններում գտնվող օդ: Ստացվում է, որ մենք պատկանում ենք երկրագնդի ամենահարուստ եւ ամենաէժան, էկոլոգիապես մաքուր էներգետիկ պաշարներ ունեցող երկրներին (երկրագնդում նավթի հաստատված պաշարները գնահատվում են մոտ մեկ տրիլիոն բարել) եւ, չգիտես' ինչու, նավթ ենք փնտրում այնտեղ, որտեղ նախախնամությունը նավթին փոխարինող ավելի թանկարժեք հանածո է մեզ տվել: Անհասկանալի է, որ, ունենալով այսպիսի հզոր էներգետիկ պաշարներ, մենք այս սուղ պայմաններում բարձր գներով ներկրում ենք էներգետիկ միջոցներ եւ դեռ մեր սեյսմիկ ակտիվ տարածքում «խիզախորեն» օգտվում միջուկային էներգիա, որից շատ ավելի վատ էներգետիկ պայմաններում գտնվող եւ շատ ավելի զարգացած երկրներ ամեն կերպ հրաժարվում են:
Կից նյութն՝ այստեղ: