Վերադառնալով ճանապարհորդությունից, Վարպետը պատմեց իր հետ կատարվածի մասին, ինչը, նրա կարծիքով կարող էր դառնալ հենց կյանքի այլաբանություն՝
Կարճատև կանգառի ժամանակ նա ուղևորվեց դեպի մի հարմարավետ սրճարան: Ճաշացանկի մեջ բավականին ախորժալի ապուրներ կաին, կծու ուտեստներ և այլ գրավիչ բաներ:
Վարպետը ապուր պատվիրեց:
- Դուք այս ավտոբուսի՞ց եք, — հարգանքով հարցրեց պարկեշտ տեսք ունեցող մատուցողուհին: Վարպետը գլխով հաստատեց:
- Այդ դեպքում ապուր չունենք:
- Իսկ շոգեխաշած բրինձ՝ կերրի սոուսո՞վ, — հարցրեց զարմացավ Վարպետը:
- Ոչ, եթե Դուք այս ավտոբուսից եք: Կարող եք սենդվիչներ պատվիրել: Այս ճաշատեսակները պատրաստելու համար, ես մի ամբողջ առավոտ եմ չարչարվել, իսկ Դուք միայն տաս րոպե ունեք այն ուտելու համար: Ես չեմ կարող թույլ տալ Ձեզ ուտել մի ճաշատեսակ, որի համը Դուք չեք կարողանա գնահատել՝ ժամանակի պակասի պատճառով: