Խորը շունչ եմ քաշում, նայում կողքերս: Ինչ որ անսովոր հանգստությամբ եմ լցված: Երևի սա հենց էն պահերիցա, որին պետքա ձգտել կյանքում՝ կատարյալ հոգեկան հանգստություն:
Երբ երկար քայլելուց հետո գալիս ես տուն ու նեղ ու անհարմար կոշիկներդ հանում ես, քեզ կատարյալ երջանիկ ես զգում: Բայց երբ գիտես, որ նեղ ու անհարմար կոշիկները նաև շատ սիրուն ու լավն են, միևնույննա նորից ու նորից հագնում ես դրանք ու գնում դուրս՝ ընթացքում չզգալով կոշիկներիդ անհարմարությունը: Ու սենց շարունակում էնքան ժամանակ, մինչև գտնես սիրուն ու լավ կոշիկներ, որոնք նաև հարմար կլինեն:
Վերջին մեկ տարին իմ համար “նեղ ու անհարմար կոշիկների” տարի էր: Լարված վիճակ, անհանգստություն, անորոշություն: Երբ աննորմալ հոսքի մեջ փորձում ես կանգնես, մտածես՝ “ուր եմ ես հասել, ինչ եմ անում ու ընդհանրապես, ուր եմ գնում? “… չես էլ հասցնում էս հարցերը նույնիսկ տաս ու հանգամանքները գալիս են, քեզ հետևից քացի տալիս ու ստիպում առաջ գնալ, առանց մտածելու, ուղղակի գնալ: Ինչ որ նեղ ու անհարմար բան ես զգում, բայց դիմանում ես: Դիմանում ես, որովհետև գիտես, որ շուտով տեղ կհասնես ու կվայելես հանգստությունդ…
Ու երբ տեղ ես հասնում, նոր ես հիշում թե ինչերի միջով ես անցել, ինչեր ես արել: Ու եթե ամեն ինչ ճիշտ ես արել, չես նվնվացել ու դիմացել ես, սկսում ես քեզնով հպարտանալ, ինքդ քեզ ավելի շատ սիրել:
Ու հիմա, հանգստությունս վայելելով՝ վերհիշում եմ էն անհարմար ճանապարհը, որ անցա: Ընթացքում շատ եղան մարդիկ, իրադարձություններն ու պատահականությունները:
Մարդիկ… եղան մարդիկ,ովքեր ինձ մի քիչ փոխեցին: Մարդիկ էլ եղան, ովքեր չփոխեցին, չնայած կարծում էին, թե հենց իրենք են փոխում ինձ )
Հետաքրքիր էր, որ ով որ խոսք էր տալիս ձեռքս բռնել ու դժվար պահերին հետս լինել, ձեռքս բաց թողեց… բայց մյուս ձեռքս ուրիշ, լրիվ օտար մեկը բռնեց ու օգնեց որ արագ ու վստահ առաջ գնամ:
Իրադարձություններս շատ էին: Խճճված մտքերն էլ ավելի շատ: Ու ինչքան շատ էի փորձում մտածել, էնքան ավելի էի խճճվում: Հիմա եմ հասկանում, թե ինչքան անօգնական էի էն ժամանակ՝ իմ խճճված մտքերից դուրս գալ փորձելիս: Ու չնայած որ կամաց կամաց քանդում էի վրաս փաթաթված կծիկը ու դանդաղ տեմպերով թեթևանում, եղավ մեկը, ով պատահական հայտնվեց, քաշեց էն խուճուճ մտքերիս թելի ծայրից ու միանգամից, հեշտ ու արագ ազատվեցի…
Ես հիմա էլ չեմ հասկանում, թե ինչիս էր պետք էդ ամբողջ լարված տարին: Բայց ինչ որ ներքին բան ասումա, որ շուտով դա էլ կհասկանամ: Ինչ որ մեծ ու կարևոր բանի սպասման զգացողությունա մեջս, արդեն մի քանի ամիս: Ու հիմա մնումա մենակ խորը շունչ քաշել, ուժ հավաքել ու ավելի վստահ գնալ առաջ: