
- Վանուհի Մխիթարյան' դերասան, հաղորդավար, լրագրող, սցենարիստ և բուժքույր: Ո՞ր ասպարեզում եք Ձեզ ավելի հարմարավետ զգում: Ո՞ր աշխատանքով եք կարողանում ընտանիք պահել:
- Ես բեմում երջանիկ եմ, բեմում ողջ աշխարհն ինձ է պատկանում: Դա աննկարագրելի է..., պարզապես բեմում գումարն է սոսկալի, իսկ նկարահանումները մշտական բնույթ չեն կրում: Այսօր իմ հմինական եկամուտը ապահովում է հիվանդանոցը, որտեղ ես աշխատում եմ: Աշխատում եմ նաև Lrahos.net կայքում, որպես գլխավոր խմբագիր: Սցենար գրելով նույնպես տուն չեմ կարող պահել, քանի որ իմ սցենարները չեն պարունակում ժառգոններ, չկա ծեծ ու ջարդ: Ես չեմ կարող գրել օրվա պահանջով, դա անգրագետ գործ է: Իմ սցենարները ունեն սկիզբ ընթացք, զարգացում և ավարտ: Ինձ այդպես սովորեցրել են իմ հաղորդավարության դասխոսներ Ավետ Բարսեղյանը, Ալեն Սիմոնյանը և Աննա Հեքեյանը:
- Իսկ այս բնագավառներում ունե՞ք կրթություն, թե՞ կարծում եք տաղանդը բավարար է:
- Տաղանդը բավարար չէ, տաղանդն անհրաժեշտություն է, բայց այն պարտադիր հղկել է պետք: Իմ պարագայում քիչ թե շատ այն հղկված է, թեպետ ես այդքանով չեմ բավարարվում: Ավարտել եմ ԵՊՀԲՔ մանկաբարձական բաժինը, և հենց դա էլ ինձ համար ուղի բացեց դեպի հիվանդանոց: Հաղորդավարություն սովորել եմ «Ինդիվիդում» քաստինգ փրոդաքշնում, ունենալով մեծանուն դասախոսներ: Լրագրություն սովորել եմ ժուռնալիստների միության պատանի ժուռնալիստի դպրոցում, ինձ դասավանդել է ԺՄ նախագահ Աստղիկ Գևորգյանը: Դերասանությունը մի փոքր կառանձնացնեմ, դա իմ էությունն է, ես առանց դերասանության, ինչպես' մարդն առանց երիկամի: Թեպետ այս բնագավառում էլ ունեմ որոշակի կրթություն, անավարտ սովորել եմ շանս թատերական ստուդիայում, ավարտել եմ «Էլմար» կինոստուդիայի դերասանական բաժինը և «Լոս Անջելես» ստուդիայի դերասանական բաժինը կարմիր դիպլոմով: Ունեմ նմանատիպ մի շարք դիպլոմներ, պատվոգրեր, վկայականներ, հուսով եմ մի օր պետք կգան:
- Եթե փորձես ընտրություն կատարել երկրորդ կեսի և բեմի միջև, ո՞րը կընտրես:
- Ընտրելու կարիք չի լինի, քանի որ էն մարդը ով չի կարող ինձ ընդունել այնպիսին' ինչպիսին ես կամ, ուրեմն ինքը պարզապես ոչնչություն է ինձ համար: Ես ընտանիքի նվիրյալ մարդ եմ, և բնականաբար առաջնային կլինի ընտանիքս, բայց որ հատուկ ասեն ես կամ բեմը, ես կընտրեմ բեմը, քանի որ բեմն ավելի զուսպ է և խանդի տեսարաններ չի սարքում:
- Գիտեմ, որ խաղացել ես մի շարք ներկայացումներում: Որո՞նք են եղել քո առաջին և վերջին խաղացած դերերը:
- Առաջինը եղել է Արմեն Դալլաքյանի հեղինակած «Հարսնացուն Անգլիայից» ներկայացումը, մարմնավորել եմ Տիկին Ոսկեհատին /Ծեր կնոջ կերպար/: Իսկ վերջին դերը եղել է Նար Դոսի «Սպանված աղավնի» ներկայացումը, որտեղ մարմնավորել եմ Սառային:
- Բազմիցս լսել եմ, որ նկարահանվել եք գեղարվեստական ֆիլմերում: Ե՞րբ եթերում կլինեն Ձեր մասնակցությամբ ֆիլմերը:
- Շուտով ...
- Ինչո՞ւ չեք նկարահանվում հեռուստասերիալներում:
- Որտե՞ղ նկարահանվեմ, որ ինքս ինձնից չամաչեմ: Բոլոր հեռուստաալիքներում փողոցային լեզվով են խոսում: Երկար ժամանակ խուսափել եմ նկարահանվելուց, քանի որ միշտ ունեցել եմ լուրջ նպատակներ առաջ գնալու: Գաղտնիք չէ, որ մեր հեռուստասերիալները ցածր մակարդակի վրա են: Առաջարկներ ստացել եմ, ու քանի որ ինձ համար կարևորը ճանաչումը չէ' մերժել եմ, որովհետև ես ինձ այդ կերպարներում չէի տեսնում: Լավ առաջարկ ստանալու դեպքում կնկարահանվեմ:
- Ո՞րն է Ձեր բաղձալի երազանքը:
- Երազում եմ, որ Երևանը դառնա Երգչուհի Լիաննայի «Երևան» երգի բառեռի պես մոր նման, և բոլորը ձգտեն մոր գրկում մնալ: Երազում եմ նաև ընդունվել Հոլիվուդի թատերական համալսարան: 10 տարի անց ստանալ վաստակավոր արտիստի կոչում: Այս պահին , ինչ խոսք արժանի չեմ:
- Արդյո՞ք միայնակ եք, և չունեք զուգընկեր: Ի՞նչ նմանություն կա Ձեր ներկայիս և առաջին սիրելիների միջև:
- Սիրո թեման շրջանցենք:
- Ի՞նչ եք պատրաստվում անել առաջիկա 7 օրերի ընթացքում:
- Չեմ սիրում նախապես զեկուցել: