ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ բոյկոտել ՀՀ մշակույթի նախարարության և ,,Վի-ԷՅ Մյուզիք,, փրոդաքշընի ,,Արվեստագետները հանուն Արցախի,, ակցիայի ուղղվածությունը ... Ես եկեղեցաշինությանն ու ազգային ինքնության պահպանմանը դեմ չեմ, սակայն նույն այս մշակույթի նախարարությունը, արվեստագետները մոտ մեկ տարի անտարբերությամբ ու լռությամբ են անցնում իմ կոչի կողքից՝ օգնել Արցախի ամենամեծ և առաջին մշակութային օջախի՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի փլուզվող շենքի հիմնանորոգմանը: Եկեղեցիներ կարելի է կառուցել միշտ, եկեղեցաշինության համար միջոցներ կգտնվեն, մինչդեռ 1932-ին հիմնադրված և ազերիական ճնշումներին դիմագրաված թատրոնը կանգնած է ոչնչացման եզրին: Թատրոնը պակաս գործառույթ չի իրականացնում, քան եկեղեցին՝ ազգապահպանման գործում: Եթե Ղարաբաղում 70 տարուց ավելի պահպանվել է հայ խոսքը, ապա առաջին հերթին՝ շնորհիվ նաև թատրոնի: Ուրեմն, պետք չէ տրվել հերթական պոպուլիզմին: Մշակույթի նախարարության առաջնահերթ խնդիրը պետք է լինի թատրոնաշինությանն աջակցումը...
Հետևաբար, առաջարկում եմ բոյկոտել սույն նախաձեռնության ուղղվածությունն ու միջոցառումից ստացված հասույթը փոխանցել Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի հիմնանորոգմանը: