տըկ…
տըկ…
տըկ…

ըհըմ։ ժամացույցի չխկոցներն են։
դու էլ ես լսո՞ւմ։
հա՞։
բայց հիշում ես, որ մի ժամանակ խոստացար, որ էլ երբեք չխկոցները չեմ լսի, չեմ զգա իրենց անտանելի ձայները, որոնք կարծես թե կամացուկ ասում են' դու մենակ ես, մենակ։ լսու՞մ ես։ մենա՜կ։ որքան էլ չցանկանաս, միևնույն է լսելու ես մեզ, որովհետև ինքն իր խոստումը այդպես էլ չկարողացավ պահել։

բայց ախր դու խոստացել էիր։

մինչև քեզ հանդիպելը երբեք չեմ մտածել, որ ինչ-որ մեկի բացակայությունը կզգամ։
չգիտեմ' եսասիրություն կանվանես դա, թե ինքնասիրություն կամ գուցե ինքնասիրահարվածություն։

անկեղծ ասած' կյանքիս այդ տարիները առանձնապես չեմ էլ հիշում, որովհետև այդ ժամանակաշրջանը թեկուզ և մեկ աստիճանով չէր տարբերվում կյանքիս մյուս 17 տարիներից։
լուրջ եմ ասում։ հավատա։

հիշում եմ յոթերորդ դասարանում կանգնեցի դասարանի ուղիղ մեջտեղում ու ասացի, որ սիրահարված եմ ինչ-որ մեկին ու գլուխս բարձր պահելով ավելացրի, որ գիտեմ թե սերն ինչ է։
ծիծաղս գալիս է։
գիտե՜ի։

մտածում էի' ընըն, սիրեցի (շատերը սխալմամբ սեր են անվանում սիրահարվածությունը), ուրեմն պետք է միշտ երջանիկ լինեմ։ միշտ պիտի ժպիտը դեմքիս լինի։

մի՞շտ։

այդ օրվանից անցել է ընդամենը 6 տարի։ մինչև այսօր էլ չգիտեմ, թե ինչ է իրենից ենթադրում ինքը։

իսկ ի՞նչ եմ ես հիմա զգում։
երբ…
իր թեկուզ «բարև, ո՞նց ես»-ը կարող է բարձրացնել յոթերորդ երկինք։

երբ…
իր «մերսի քեզ, Դաթ։ բայց չասես' ինչի՞ համար։ պատասխան չունեմ» արտահայտությունը դարձնում ես օրագրիդ նախաբան։

երբ…
երեկոյան պառկելուց առաջ խնդրում ես Աստծուն, որ իրեն պահպանի, երբ շա՜տ շուտվանից Աստծուն չէիր հավատում։

երբ…
ժամերով կարող ես դրում սպասել ընդամենը 10 րոպե տեսնելու ու որպիսությունը հարցնելու համար։

երբ…
նրա ընդամենը մի «լավ եմ» արտահայտությունը քեզ էլ է երջանկություն տալիս։ Որովհետև իր երջանկությունը քոնն էլ է։

երբ…

ապրում ես իր համար
պայքարում իր համար
մաքուր ու արժանապատիվ մնում իր համար։

երբ…
ախր այդ «երբ»-երը այնքան շատ են…

միևնույն է, որքան էլ փորձեմ տնտղել բառապաշարումս թաղված բառերը, որքան էլ փորձեմ ամպագորգոռ բառերին տրվել, չեմ կարող ամբողջովին ներկայացնել այն ամենը, ինչը ներսումս է կատարվում' քարե պատերից ներս։

ամեն ինչ այնքան հասարակ ու զատ պաթոսից…

չգիտեմ' սեր է դա, թե չէ, բայց հստակ մի բան գիտեմ, որ իմ կյանքի 17 տարիների ընթացքում երբեք այսպիսի զգացողություն չեմ ունեցել։

ես սիրում եմ քեզ
սիրում եմ քո էությունը
քո կերպարը
քո ներսը
դուրսը
քեզ։

սիրում եմ
այն քո' իմ մեջ արթնացնող այն հասարակ ու երջանկության գագաթնակետ հասցնող զգացողությունը,
որը
շատերը
սեր են կորում։

- Դ. Աբուլաձե