Փիլիսոփայության պրոֆեսորը, կանգնելով իր լսարանի առջև, վերցրեց 5լ-ոց ապակե տարան և լցրեց 3 սմ տրամագծից ոչ պակաս քարերով:
Վերջում ուսանողներին հարցրեց՝ լի՞քն է արդյոք տարան:
Պատասխանեցին՝ այո, լիքն է:
Հետո բացեց մի տարա ոլոռ և նրա պարունակությունը լցրեց մեծ տարայի մեջ, մի փոքր թափահարեց: Ոլոռը քարերի ազատ տեղերում լցվեց: Պրոֆեսորը նորից հարցրեց ուսանողներին՝ արդյոք լի՞քն է տարան:
Պատասխանեցին՝ այո, լիքն է:
Հետո վերցրեց ավազով լցված մի տուփ և դա լցրեց տարայի մեջ:
Բնականաբար, ավազը զբաղեցրեց ամբողջ ազատ տեղը և ամբողջը ծածկեց:
Հետո սեղանի տակից հանեց ջրով լի տարան և մինչև վերջին կաթիլը լցրեց տարայի մեջ՝ թրջելով ավազը: