Անցնում է Օրհնյալը մի գյուղի միջով եւ հանկարծ մի երիտասարդ որոշում է վիրավորել նրան: Շատ չանցած' կողքը խմբված մի քանիսն էլ են միանում ամբարտավանին: Բայց Բուդդան լռում է, ոչինչ չի ասում ի պատասխան վիրավորանքների: Մի սրան տես, երեսին թքում ենք, ասում է' անձրեւ է գալիս?' մտածում է երիտասարդը: Այստեղ մի բան այն չէ:
- Լսիր, դու ինչ է' չես հասկանում, թե ինչի մասին ենք խոսում,- հարցնում է երիտասարդը:
- Եթե չհասկանայի, չէի լռի:Ընդ որում' եթե քեզ հանդիպեի սրանից քսան տարի առաջ, գուցե եւ բռունցքներով հարձակվեի վրադ: Այն ժամանակ ես չգիտեի լռության հարգը, իսկ հիմա գիտեմ եւ չեմ կարող քո հիմարության պատճառով ինքս ինձ պատժել խոսելով: Տես' ինձ վիրավորելը ձեր գործն է, բայց իմ էլ իրավունքն է դրանք չընդունելը: Դուք այլեւս չեք կարող ձեր վիրավորանքները իմ վզին փաթաթել, ես ուղղակի երես եմ թեքում նրանցից, մանավանդ' արժանի էլ չեմ դրանց: Կարող եք այն ձեզ վերցնել, եթե այքան կարեւոր բան են թվում ձեր աչքին...
---------------
Այպես Օրհնյալը սովերցնում էր մեզ զանազանել օգտակարը անօգտակարից, պիտանին անպիտանից, նպատակահարմարն աննպատակահարմարից, որովհետեւ երեք աշխարհներով անցնող այս թելերը կամ վերջնականապես են ազատ անում մարդուն, կամ կորստյան սարդոստայն են հյուսում նրա համար...