
Մի երկու րոպե TV-ի ալիքն ընկավ հայկական երաժշտական ինչ-որ գծի վրա, ու բավականին ծիծաղաշարժ երևույթներ հանդիպեցին՝ իրենց "երգ"-"արվեստով"... չէ... մի պահ կարգին զվարճացա... :) բայց դե... ... հլը էն, որ երգ ծախողները շուկայի հմուտ վաճառականի նման ամեն գովք կարան անեն իրենց դուպլիկատ ու անորակ ուտելիքը նաղդելու համար, կարամ հասկանամ... բայց ոչ մի կերպ ուղեղումս չի տեղավորվում, թե մեր հայ երգչիստները, տո ինչքան էլ բաղաձայն, անճաշակ ու ռաբիզ, ոնց են էդ ժամկետնանց ապրանքին փող տալիս, հետո մի փեշ էլ փող կլիպ սարքողին տալիս, որ էդ արդեն մարսված ապրանքը տանելի/լսելի/ունկնդրելի դարձնի... ու էդ էլ հեչ, բանականությունս էլ չի ներում հասկանալու, թե ինչքա՜ն մարդ հոգևոր "ընչազուրկ" պիտի լինի, որ էդ լափի համար "մեռնիիիի"... ու էդ մեռնողները հիմնականում ջահելներ են (!!!), որոնց մեռնոցների արդյունքում էլ իրենց կուռքերը կարողանում են սնկի պես արագ ու շատ բուսնող հերթական "սպանիչ" ապրանքը թողարկել...
... ու վախենամ էս տիրող մթնոլորտում դեռ երկար եմ բերանս բաց, այ սենց անհասկացող ու անճաշակ, կյանքից ու արվեստից բան չջոԳող մնալու: