Անկեղծ, չեմ հասկանում, թե ինչպես կարող է հանրապետության ներսում գազը թանկանալ թեկուզ 9%-ով (փոխարժեք, սուբսիդավորում և այլն հաշվի առնելով՝ ինչպես ասվում է պաշտոնապես), իսկ գազալցակայաններում՝ ընդամենը 5%-ով՝ ըստ իրենց հաշվարկների: Ինչ է՝ գազալցակայաններին էլ լրացուցիչ 4%-ի սուբսիդավորում է հասնելո՞ւ, թե՞ Գ.Ծառուկյանի հետ, որին, որքան գիտեմ, պատկանում է հանրապետության գազալցակայանների կեսը, այդ հարցում ընդհանուր լեզու են գտել: Իսկ եթե նրա հետ հարցը կարգավորվի՝ մնացածներին ոչինչ չի մնա անելու՝ մի երկու տարի առաջ համանման ինչ-որ գործընթաց եղավ, եթե չեմ սխալվում: