Անկեղծ ասած ինձ էլ հետաքրքիր չի ,թե ինչ կանի իշխանությունը իր հենասյան հետ:Մի բան գիտեմ,ինչպես էլ վարվի իշխանությունն ինքնարձակուրդում գնտվող մարզպետի հետ այն լինելու է ոչ ադեկվատ,իսկ հանրային սպասումների առումով՝ուշացած:

Կրքերը կհանդարտվեն,մեր հասարակությունը սա էլ կուլ կտա:Բայց գորիսյան այս բանդայի արարքների հետևանքները մենք կզգանք ոչ միայն այն հարթության վրա,որում հիմա քննարկվում է.այլև հեռանկարային,տնտեսական:

Ակնհայտ է՝եթե Հայաստանում ներդրումներ չլինեն և միջազգային խոշոր կորպորացիաներ չգան Հայաստան՝ բերելով իրենց ստանդարտներն ու կուլտուրան,մոտակա ապագայում բան չի փոխվի:Հիմա դուք պատկերացնում եք որևէ բիզնեսմեն,որ ցանկանում է ներդրումներ անել Հայաստանում և ծանոթանում մեր սոցիալական հարաբերություններին,կարդում էս սպանությունների մասին,ինչ եք կարծում ,եթե նա վերջնականապես խելագար չէ,մի կոպեկ ներդրում կանի նման երկրում,ուր մի ողջ մարզում մաֆիան և պետությունը նույն դեմքով են հանդես գալիս:

Եթե չեմ սխալվում մեր կառավարությունը տուրիզմը հայտարարալ է գերակա ճյուղ,նույնիսկ Տաթևում այդ նպատակով տեղադրել է տարածաշրջանի ամենաթանկ զուգարանը:Տաթևը Սյունիքի մարզում է:Ինչ եք կարծում այդ զուգարանները ի վիճակի կլինեն զբոսաշրջիկների մոտ մեր երկրի մասին գայթակղիչ տպավորություն ստողծել,եթե վերջիններս ծանոթանան ,Ղարաբաղը պահելու համար իր տանը մի ամբողջ արսենալ պահող և ղարաբաղյան սպային սպանել ցանկացող մարզպետի մասին?

Այս քայլերով է երկիրը դառնում անհրապույր դրսի համար:Չնայած՝ինչու միայ դրսի: