Տարիներ առաջ մի խուլ գյուղում ապրում էր մի ընտանիք' հայրը, մայրը և իրենց աղջիկը: Հայրը և մայրը բավականաչափ ծեր էին, իսկ նրանց աղջիկը' գեղեցկուհի, Բելլան նրանց միակ մխիթարանքն էր: Բելլան մեծ համբավ ուներ. երկրում բոլորը նրան ճանաչում էին իր գեղեցկության, խելացիության, համեստության և ուրիշ շատ դրական արժանիքների համար: Երբ նա դուրս էր գալիս տանից, երիտասարդ թե ալևոր նրան ճանապարհ էր տալիս: Հաճախ էր նա տարեցների, երեխաների համար գրքեր կարդում, հետաքրքիր զրույցներ անում, փոքրիկ երեխաներին կարդալ-գրել սովորեցնում: Շատ-շատ անգամներ էին նրա ձեռքը խնդրելու եկել մեծամեծ իշխաններ, նախարարներ և այլ պաշտոնյաներ, սակայն նա խոհեմությամբ բոլորին մերժել էր: Նա այնքան գեղեցիկ էր,ասես արևի մի շող լիներ երբ նայում էիր նրան, կարծես ջրից դուրս եկած հավերժահարս լիներ: Սև երկար գանգուռներ, սև խոշոր աչքերը, աղեղնաձև հոնքերը, երկար, շատ երկար թարթիչները, փոքրիկ, նուրբ քիթը այս ամենը խտացված մի դեմքի վրա: Նա այնքան սպիտակ էր, ասես ձյան փաթիլ լիներ, նույնիսկ արևի տաք շողերը չէին համարձակվի իրենց հետքը թողնել նրա ճերմակ մաշկի վրա: Այդ հավերժահարսի հագին կար ծիրանագույն մետաքսե զգեստ: մի օր նա իր ընկերների հետ գնաց դաշտ ծաղիկներ հավաքելու: Նրանք երգում էին, պարում, ուրախանում, թռչկոտում, հավաքած ծաղիկները մեկ թափում էին, մեկ մեծ փունջ կապում: Օրը շատ պարզ էր, արևը կարծես իր շողերին նոր փայլ էր տալիս, երբ հանկարծ բարձրացավ ուժեղ քամի: Աղջիկները փորձեցին հեռանալ, բայց չէր ստացվում քամին նրանց հետ էր մղում. Օրը մթնել թր, խոժոռ ամպեր էին կուտակվել տեսադաշտում: Երբեմն-երբեմն աղջիկների խուլ ճիչեր էին լսվում քամու ուժգին ձայնի միջից: Հանկարծ ամեն ինչ հանդարտվեց ու նորից փոխվեց, ինչպես մի քանի րոպե առաջ էր. Ամեն ինչ նույնն էր, սակայն մի բան էր փոխվել աղջիկների մոտ: Հայտնվեց մի պառավ կին' սաստիկ տգեղ, որը աղաղակում էր ու փիտում մազերը.«կախարդեցին, ինձ կախարդեցին»: Աղջիկները վախենում էին նրանից նրա դեմքի տգեղությունից: Նա մոտենում էր աղջիկներին ու կրկնում նույնը : Աղջիկները խոր ճիչեր էին արձակում, հետ փաղչում: Հետո պառավը զգաց, որ նրանք վախենում են, հանգիստ ձայնով ասաց.«Ես Բելլան եմ, Բելլան եմ, չար կախարդն ինձ կախարդեց»: Աղջիկները մի պահ հանգստացան և նայեցին պառավին: Ախջիկները, բռնելով նրա թևերից, միասին վերադարձան գյուղ, ամբողջը պատմեցին հավաքվածներին: Բոլորը սարսափեցին հետո որոշեցին ազատել Բելլային այդ կախարդանքից: Բելլան ասաց, որ իրեն կարող է ազատել նա, ով կբերի անտառի կարմիր վարդը: Գյուղը խառնվեց իրար, բոլորը շտապեցին անտառ' բերելու կարմիր վարդը, բայց ոչ մեկին չէր հաջողվում գտնել կախարդական վարդը: Արդեն օրեր էին անցնում, ու ոչ մի լուր: Բելլան համակերպվել էր, որ պիտի հավերժ կախարդանքի մեջ լինի. Դադարել էին արդեն որոնել կարմիր վարդը. ամեն հույս կորել էր Բելլայի սրտում: Եվ այդպես անհույս անցել էր մեկ տարի: Նա աշխատում էր, փայտ հավաքում, լվացք անում, խնամում էր ծեր հորն ու մորը, որոնք վերջին դեպքերից հետո հիվանդացել էին' տեսնելով իրենց չքնաղ աղջկան զազրելի պառավի տեսքով: Մի օր գյուղում իրարանցում էր, թագավորը թագուհին ու արքայազնը պիտի իրենց գյուղով անցնեին: Ահա երևաց արքայական կառքը: Արքայազնը հանկարծ գոռաց.
-Կանգնեցրե~ք կառքը: Կառքը կանգնեցրե~ք …
-Ին՞չ է պատահել, հարցրեց թագավորը:
Արքայազնը իջավ կառքից ու գնաց դեպի մի հաստաբուն ծառը: Ծառի տակ կար վարդի մի թուփ,' բացված կոկոն վարդով կարմիր գույն ուներ այդ հրաշակերտ վարդը: Տղան պոկեց ու մոտեցավ կառքին:
-Նաե՛ք, ի~նչ գեղեցիկ է ասաց արքայազնը:
-Իրոք, ինչ հրաշալի է. Երբևիցե այսքան գեղեցիկ վարդ չեմ տեսել, ասաց թագուհին:
-Մեր ապարանքում միթ՞ե չկա այդպիսի ծաղիկ, ասաց թագավորը:
-Գուցե կա, ասաց թագուհին, բայց ոչ այսքան յուրահատուկ:
- Ես այս կնվիրեմ ասաց արքայազնը այս գյուղի ամենագեղեցիկ աղջկան:
Թագավորն ու թագուհին գոհունակ ժպիտով նայեցին արքայազնին ու շարունակեցին իրենց ճանապարհը:Նրանք մտան գյուղ:Գյուղացիները խառնվել էին իրար: Թագավորն ու թագուհին ողջունեցին հավաքվածներին, ապա արքայազնը բարձր ձայնով գոչեց.
-Այս ծաղիկը, որն հիմա իմ ձեռքում է, պիտի տամ այս գյուղի ամենագեղեցիկ աղջկան. ո՞վ է այն աղջիկը, որը պիտի արժանանա այս ծաղիկին.թող առաջ գա: Ոչ ոք տեղից չշարժվեց. Միայն մի վայրկյանում բազմությունը աղաղակեց «Բելլա,~ Բելլա,~»: Աղաղակները գրավեցին թագավորին ու թագուհուն, բայց առավել' արքայազնին: Նա սկսեց ուշադրի զննել շուրջը, որպեսզի տեսնի աղջկան, բայց չտեսավ: Մի քանի րոպե հետո հայտնվեց մի պառավ' ձեռքին մրգերի զամբյուղ: Արքայազնը ուշադրություն չդարձրեց այդ կնոջ վրա: Սակայն մի քանի րոպե հետո նկատեց կնոջը ու հարցրեց.
-Դու՞ ես Բելլան:
- Այո,՛ պատասխանեց Բելլան շիկնելով:
Արքայազնը խոժոռ դեմքով նայեց թագավորին: Թագավորը նույնպես զարմացավ' տեսնելով սաստիկ տգեղ կնոջը, բայց քանի որ արքայազնին վայել չէր ստել, ուստի նա մոտեցավ ր տվեց ծաղիկը կնոջը: Մի վայրկյանում ամեն ինչ փոխվեց. Բելլան երիտասարդացավ դարձավ ավելի գեղեցիկ: Բազմությունը սկսեց աղաղակել. «Բելլա,~ Բելլա,~» «Երկա~ր կյանք թագավորին» «Երկա~ր կյանք թագուհուն» «Երկա~ր կյանք արքայազնին»: Արքայազնը մի պահ շփոթվեց' տեսնելով աղջկա գեղեցկությունը, բայց չկորցրեց իրեն: Մոտեցավ և ձեռքի մատանին դրեց աղջկա մատին: Օրը երեկոյանում էր: Երկնքում երևում էին առաջին աստղերը ու մեղմ ժպիտով հաստատում արքայազնի ճիշտ ընտրությունը: Բոլորը ժպտում էին, բոլորն ուրախ էին: Աստղալից երկնակամարում աստղերն ու լուսինը եղան վկան այդ սպասված ու երջանիկ նշանադրությանը: