Մարդ դադարում է մտածել,երբ դադարում է կարդալ:
Դենի Դիդրո

 

Իսկապես, մարմնի տկարությունը տանելի է, իսկ մտքինը'ոչ: Մարդկության փրկության միակ առհավատչյան գիրքն է: Սակայն, ցավով ուզում եմ նշել, որ մեր օրերում երիտասարդները աչքի չեն ընկնում իրենց ընթերցասիրությամբ: Նրանց հիմնական զբաղմունքը համակարգչի աթոռին գամվելն ու այս կամ այն սոցիալական կայքը փորփրելն է: Այնուամենայնիվ որոշեցի անցկացնել մի փոքրիկ սոցիալական հարցում 'պարզելու, թե արդյոք երիտասարդները գոնե մի չնչին չափով հետաքրքրվո՞ւմ են գրականությամբ, եթե այո, ապա որն է նրանց վերջին կարդացած գիրքը: Արդյունքները (դրանք այնքան էլ հիասթափեցնող չեն) հանձնում եմ ձեր դատին: Եվ, որպեսզի լինի ավելի համակարգված, ներկայացնում եմ հորիզոնականներով:
10.Ֆեոդոր Դոստոևսկի «Անչափահասը»
9.Ալեքսանդր Դյումա «Ասկանիո»
8.Դանիել Դեֆո «Մոլ Ֆլենդերս»
7. Թեոդոր Դրայզեր «Հանճարը»
6.Շառլոտ Բրոնտե «Ջեյն Էյր»
5.Միխայիլ Բուլգակով «Վարպետն ու Մարգարիտան»
4.Շահեն Թաթիկյան «Նրա ճանապարհը»
3.Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը»
2.Պաուլո Կոելիո «Ալքիմիկոսը»
1.Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն»
Ահա այս գրքերն են, որ հետաքրքրել են մեր հայ երիտասարդներին: Դժվար է հասկանալ՝ սրանք ուղղակի վերնագրե՞ր են, թե՞ իսկապես սիրված են հասարակության կողմից:
Անշուշտ, բոլորն էլ համաշխարհային մեծություններ են, արժանի են մեծարման և ողջունելի է այն փաստը, որ հայ երիտասարդը հետաքրքրված է նրանցով, բայց ցավալին այն է, որ նրանք լուսանցքից դուրս են թողնում և անուշադրության են մատնում հայ գրականության անմահ գոհարները, որոնք, իսկապես, արժանի են հիշատակի: