
Մոտ մեկ ամիս առաջ Ալեն Սիմոնյանի Youtube-յան Channel-ում հայտնվել էր Արսեն Սաֆարյանի “”Պարոնայք սպաներ տեսահոլովակը: Ըստ հեղինակների այդ երգը նվիրված է Հայոց բանակի սպաներին: Սակայն որոշ ժամանակ անց որոշ մարդիկ նկատեցին, որ այդ երգը նմանակում է մեկ այլ հայտնի ռուսական կատարումի' “Господа офицеры”: Այդ վարկածը շտապեցին բնականաբար հերքել Արսեն Սաֆարյանը և իր ընկերները:
Ինչևէ…
Անցնենք ադրբեջանցիների թեմային
Ինչի ՞ց են պարոնայք հեղինակները որոշել, որ «Պարոնայք սպաներ»-ը ադրբեջանական պրովոլկացիայի են ենթարկվում:
Բոլորի համար նորություն չէ, որ եթե որևէ տեսահոլովակի վրա ադրբեջանցիները փորձում են հարձակվել, նրանք ոչ միայն Dislike են անում, այլ նաև հակահայկական քոմենթներ են գրում: Ուսումնասիրելով անչափ մեծ քանակի գրված քոմենթները, եկանք այն եզրակացության, որ որևէ ադրբեջանական գրառում չկա տեսահոլովակի տակ, նույնիսկ ձևի համար մեկ հատ: Սա ադրբեջանցիների ոճը չէ: Օրինակ, դիտեք ինչպես է իրականում ադրբեջանական հարձակումը լինում այս տեսահոլովակի օրինակով:
Այս դեպքում փորձենք խնդիրը դիտարկել այլ ձևաչափով և հասկանալ, ում է այս դեպքում ձեռնտու նման լուրեր տարածելը:
Հարցի պատասխանը միանշանակ է:
Մինչ “ադրբեջանական պրովոլացիայի” մասին լուրերը շահարկելը տեսահոլովակը ուներ 17 000 դիտում, դրանից հետո' մոտ 36 000:
Գերազանց արդյունք է, իրոք !!!
Ավելի քան 2 անգամ կրկնապատկել դիտումների քանակը “ադրբեջանական պրովոկացիայի” սոուսի տակ: Դե ինչ ԲՐԱՎՈ: Լավ PR քայլ, բրավո Ալեն Սիմոնյան, բրավո Արսեն Սաֆարյան:
Սակայն պետք է այդ դեպքում հասկանալ, թե որտեղից են գալիս այդ 1000-ից ավել dislike-ները:
Կա 3 տարբերակ.
1. Երգը դուր չի եկել որոշ մարդկանց տարբեր պատճառներով, և նրանք են dislike արել
2. Երգի մասին զեկուցել են Օլեգ Գազմանովին, և իր թիմակիցներն ու երկրպագուներն են Dislike արել
3. Երգը dislike են արել հենց հեղինակի խումբը, որպեսզի կիրառի “ադրբեջանական պրովոկացիայի” գաղափարը և կրկնապատկի դիտումների քանակը:
Ամենայն հավանականությամբ 3-րդ տարբերակն է տեղի ունեցել, քանի որ դրա մասին են հուշում արդյունքնրեը:
