Շատերս ենք հետաքրքրությունից դրդված դիտել մեր <<մակարդակով >> և ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐՈՎ լցոնած սերիալները : Մեր հեռուստատեսությունը իր << րեյտինգը >> պահում է անմակարդակ սերիալներով և պատվիրված լրատվությամբ ... Հիմա անդրադառնամ շատ քննարկվող և քննարկման առարկա դարձած մեր <<սերիալների >> այսպես կոչված լեքսիկոնին , որը աղտոտում և աղավաղում է մեր առօրյան, էժանագին ժարգոնով և բացի զենք բռնելու դասերից չեմ կարծում , որ ինչ որ բան է սովորեցնում .... Եկեք համեմատականներ անցկացնենք արտասահմանյան շատ ու շատ հեռուստասերիալների հետ ... որոնք համենային դեպս ունեն քիչ թե շատ դաստիարակչական բնույթ: Կան շատ պատմական հեռուստասերիալներ որոնք ինքս եմ դիտել և ապշած եմ ... Օրինակ <>, << Դաե Ջո Յոունգ>> և այլն... թվարկածներս տարբեր երկրկների արտադրանքներ են ... որտեղ նրանք ներկայացնում են իրենց մշակույթը , լեգենդները , հզոր արքաներին, պատմությունը ... իրենց ազգն են պրոպագանդում ... Իսկ սերիալները լավագույն պրոպագանդան են , բայց մեր սերիալներում նողկանք առաջացնող մաֆիայի հաստափոր <<կլանների >> կռիվ է և ինչ որ սիրո պատմություն ... որտեղ պարադիր մեկը բանտ է ընկնում , իսկ մյուս բոլոր սերիալի հերոսները պաշտում են հայհոյել և կոտրում են ՀԱՅ տղամարդու կերպարը.... Մի թե՞ հայ տամարդը կնոջը կասի, << աղջի վեր ընգի ավտոն ռադդ քաշի>> ..... Հիմա շատերը կսկեն գովել իրենց պաշտելի <<դերասաններին >>... Մհեր Մկրտչյանը տեսներ նրանց խաղը և մատուցածը .... երկրորդ անգամ կվախճանվեր: