Վերջապես ձեռք բերեցի Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպը:

Շատերն են ամեն օր ասում, որ Հայաստանում գրող չի մնացել, գրականություն չի մնացել:

Խնդրեմ, գնացեք գրախանութներ և հարցրեք: Գնեք՝ ընթերցեք: Ես ամեն օր մի քայլ եմ դնում, կարդալովս:

Ես տամ մեր օրերի ապրող գրողների անուններ, որոնց ճանաչում եմ, հետները շփվում եմ, որոնցից շատերը ինձ ընկերներ են, իսկ ում մոռանամ, ապա ոչ թե նրանք են աննկատ գրողներ, այլ ես եմ անփույթ ընթերցող:

Ընկերներ, ճանաչեք մեր ժամանկների գրողներին:

Մհեր Արշակյան, Հարություն Հարությունյան, Արամ Պաչյան, Հուսիկ Արա, Աշոտ Աղաբաբյան, Լևոն Խեչոյան, Արմեն Օհանյան, Լևոն Ջավախյան, Հարություն Կբեյան: Եթե կան մարդիկ, որոնց չեմ նշել, ապա դա նրանից է, որ ես դեռ շատ վատ ընթերցող եմ:

Պարզապես ճանաչեք մեր գրողներին, ընթերցեք նրանց, ու մի ասեք, որ մենք չունենք գրողներ...