Ամենահաճելի և ամենատհաճ մտքեր...Խեղդող անհամբերություն:
Կան պահեր,երբ թվում է,թե ժամանակը չի անցնի,և ամեն ինչ հենց այսպես էլ կմնա հավերժ,ինչպես,որ կա:Թվում է,թե այս խավարի մեջ երբեք լույսի գեթ մի նշույլ չի բացվի:Թվում է,թե այս սառնության մեջ կմնամ հավերժ,և երբեք չեմ տաքանա արևի շողերով:Երբեմն էլ թվում է,թե միշտ այսպես տխուր կմնամ,միշտ ներսումս ամեն ինչ փշրված կլինի,որ երբեք այդ փշուրները չեն միանա միմյանց՝ կազմելու նոր սիրտ,նոր հոգի,նոր մարդ և նոր զգացմունքներ...
Կան պահեր,երբ ուղղակի անհամբերությունը խեղդում է ինձ,երբ ցանկանում ես արագ անցնեն գնան օրերը,թռչեն գիշերներն ու առավոտները,ժամացույցի սլաքներն այնքան արագ պտտվեն,որ չհասցնեմ նույնիսկ նկատել:Ուզում եմ բացվի իմ երազանքների առավոտը՝ իր վառ գույներով և արևի տաք շողերով...
Կան պահեր,երբ այդ անհամբերությունից սիրտդ սկսում է շատ արագ բաբախել,ուզում է դուրս թռչել,սակայն ցավալի է,որ այդ պահին ոտքերդ մնացել էն այնտեղ,որտեղ կային,որ դու կանգնած ես հենց այն նույն սառը գետնին,որտեղ որ կանգնած էիր 15 րոպե առաջ:Հենց այդ ժամանակ է,որ գիտակցում ես,որ երազելն ու ատկերացնելն ամենահաճելի և ամենահիասթափեցնող զգացողություններն են:
Իհարկե հաճելի է,երբ նստում ես աթոռին և փակում աչքերդ երազելով այն,ինչը չկա իրականում,կամ դեռ չի կատարվել...պատկերացնել այն,որն արդեն անցյալի ճանկերում է և էլ ետ չի գա...այն,որն ամենաանհնարինն է,որ կարող էր պատահել,չնայած ինքդ էլ հասկանում ես,որ այդ ամենաանհնարինը երբեք էլ հնարավոր չի դառնա...
Երբեմն լինում են պահեր,երբ ուղղակի ինքնակամ սկսում եմ ծիծաղել հաճելի մտքերից և պատկերացումներից:
Միտք...երբ մտածում և պատկերացնում ես այն ամենն,ինչը նույնիսկ չես կարող ասել ամենամոտիկ ընկերոջդ,չես կարող բացատրել բառերով:
Հաճելի է,երբ ինքդ քեզ հետ,ներսումդ երազում ու պատկերացնում ես այն,ինչը ցանկանում ես,մտածել այն մարդու մասին,ում մասին չես կարող բարձրաձայնել շրջապատիդ մարդկանց մոտ:Բոլորն էլ ունեն երազանքներթաքուն պատկերացումներ ու մտքեր:
Լինում են նաև պահեր,երբ ատում եմ մտքերս,փորձում եմ ինչով հնարավոր է ջնջել դրանք գլխիցս:Այո՛,հանդիպում են տհաճ մտքեր,որոնց հետ խառնված են խայտաբղետ հիշողություններ:Դա այն տհաճ զգացողություններից մեկն է,որից չես կաողանում ազատվել...
Բոլորն ասում են,որ չկա սեր աշխարհում,որ անկեղծ սեր միայն ֆիլմերում և հեքիաթներում է լինում,բայց իմ պատկերացներում այն մաքուր է,շողշողուն:
Բոլորն ասում են,որ չկան հրաշքներ իրականում,և այն ինչ հաջողությամբ է կատարվում,համրում են ուղղակի <>,բայց իմ պատկերացումներում ամենն հրաշք է...
Մեջբերեմ իմ ստեղծագործություննեից մեկը՝ .
Ասում են, իբրև չմտածելու ամենի մասին
Ինչը տհաճություն է պատճառում քեզ,
Հանձնիր մտքերդ մաքուր թղթերին,
Իսկ հետո պատռիր ու դեն նետիր:
Այդպես կմոռացվեն մտքերն այն խամրած,
Հիշողություններն այն վաղուց սրտում մնացած...
Մոտս չի ստացվում,պատռվում են մտքերն
Թղթերին հանձնված,պատռվում ու անհետանում,
Սակայն չեն մոռացվում...
Ասում են,իբրև սեր չկա աշխարհում,
Սուտ է ամեն ինչ,կեղծիք քաղցրահամ,
Սակայն իմ սրտում,կիսամեռ իմ հոգում,
Կա մի գեղեցիկ զգացմունք,մի անկեղծ հեքիաթ,
Տարօրինակ ժպիտ և փայլող աչքեր,
Որոնք իրենց մեջ ունեն պահպանած մի հավերժական սեր...