Եթե շորի խանութ ես բացում մի հատ անվան վերջում Օ տառ ես հորինում օրինակ' Ռոբերտօ, Ջանֆրանկօ, Բարուտտօ, Մուտիտօ, Պալերմօ, Նեօպելիտանօ.... ու իտալական բրենդի տակ չինական քռչերը սաղացնում, եթե մարտարվեստի դպրոց ես բացում մի հատ բառ ես գտնում, որի վերջին տառը Ի լինի ու կրկին բիզնես հաջողություն' Կիպադաչի, Մավաշի, Սուշի, Սուզուկի, Խարակիրի ու հայկական ավանդական Կոխը տայկվանդոյի տակ սղցնում, եթե գիշերային ակումբ ես բացում անվան վերջին տառը պետք ա պարտադիր < ա > լինի և պարտադիր ռուսական անուն' Նատաշա, Մաշա, Լյուբա, Նաստյա, Սվետա ու դրա տակ հայկական քթերով ընտրական հանձնաժողովների ընտրակեղծարար կանանց պարսիկների վրա սաղացնես ու էսպես շարունակ' համ երկիրը ֆիրմա արժեքներով կզարգանա, համ էլ կայուն աշխատատեղեր կստեղծվեն...