Բացի արդեն լայնորեն լուսաբանված սսնկացման գործընթացից, օրինախախտումների ու տնտեսական հանցագործությունների մասին նորանոր խախտումների մասին լուրեր են հայտնվում պարբերաբար:
«Ժողովուրդը» գրել է, որ Արմավիայի օդաչուներ, բորտուղեկցորդուհիներ և ավիաինժիներներ հայտնել են, որ բացի նրանից, որ իրենց աշխատավարձները ամիսներով չեն վճարվել, հիմա էլ պարզվել է, որ Բաղդասարովը աշխատավարձները վճարելուն զուգահեռ չի վճարել Հայաստանի Հանրապետությանը սոցվճարների ու հիմա մի իրավիճակ է ստեղծվել, որ մարդիկ պետք է թոշակի գնան ու պարզում են, որ իրենց սոցվճարները չեն ստացվել ընկերության կողմից...
Որպեսզի հասկանանք, թե ի՞նչ է նշանակում առողջ պետությունում պետության նկատմամբ տնտեսական հանցագործություն անել, բերեմ մի օրինակ Ամերիկյան պատմությունից:
Հայտնի գանգստեր Ալ Կապոնեին ձերբակալել են ոչ թե սպանությունների, ոչ թե դրամաշորթության ու կողոպուտների համար, այլ հարկերից խուսափելու համար... իսկ Հայաստանում Բաղդասարովները բացեյբաց ու հանդուգն ձևով տարբեր մեքենայություններ անել ու դեռ մի բան էլ պետության ու ժողովրդի վրա մուննաթ անեն, թե բա վնասով եմ աշխատում...
Կարծում եմ, որ առողջ պետական համակարգ ունենալու դեպքում, Բաղդասարովը արդեն իսկ նման հաղորդագրության առկայության պարագայում վաղուց ճաղերի հետևում կլիներ և մենք կունենային դատվող օլիգարխի պատմական նախադեպ: