
Սիրված հումորիստ Արմեն Պետրոսյանը, նույն ինքը' Մենչը, այսօր ևս մեկ անգամ հիշեց 1992 թվականի իր վերջին զանգը: «Իմ վերջին զանգի հետ կապված մի զավեշտալի դեպք կհիշեմ. ես երևի միակ մարդն եմ եղել, ով ուշացել է իր վերջին զանգից: Ես եկել եմ այն ժամանակ, երբ բեմի վրա հանդեսն արդեն ավարտվել էր»,-հիշեց Արմենը:
Եթե ոմանք միայն ավարտելու օրն են տոնում դպրոցն ավարտելը, ապա Արմենը նշեց, որ առաջին երկու տարին մի փոքր հաճախ է հիշվում և տոնվում դա: «Հետո երբ մարդու կյանքում այլ հետաքրքրություններ են առաջանում' ինստիտուտ, նոր ընկերներ և այլն, այս ամենը սկսվում է մոռացվել»: Արմենը մինչ օրս էլ երբեմն հանդիպում է իր համադասարանցիներից ոմանց: «Ընկերներիս մի մասն այստեղ է ապրում, մի մասը՝ արտասահմանում: Երբեմն-երբեմն հանդիպում ենք, համենայն դեպս այնպես չի, որ դասարանցիներիցս ոչ ոքի չեմ հանդիպում»:
Շարունակությունն՝ այստեղ: