Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած գյուղացիներին աջակցելու համար Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նամակով դիմել էր գործարարներին' խնդրելով գումար փոխանցել այդ նպատակով բացված հատուկ հաշվեհամարին: Ինչպես հաղորդում է Slaq.am կայքը' հղում կաատրելով Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին, գյուղացիներին աջակցելու կոչին արդեն իսկ արձագանքներ են եղել: Ընդհանուր առմամբ փոխանցվել է մոտ 8 մլն. ՀՀ դրամ մի շարք անհատների ու ընկերությունների կողմից;
Տա Աստված, որ նվիրատուների շարքը ստվարանա և կարողանանք ցույց տալ, որ իրապես մեր գյուղացու կողքին ենք