Այդպես պետք է ընկալել Սբ. Սարգիս եկեղեցու կողքը տեղակայված բիոզուգարանի շուրջ բանկոմատ և ռեկլամային շիթեր (հայերենով՝ գովազդային վահանակներ) տեղադրելու՝ տիգրանսարգսյանական գաղափարը: Հույս ունեմ, որ գաղափարն այնուհետև իր տրամաբանական զարգացումը կգտնի՝ կավելացվեն պիցայանոց/շաուրմայանոց (զուգարան գնալու համար ինչ-որ բան է պետք ուտե և խմել, չէ՞) և այլն, և այդ բիոզուգարանի շուրջը կձևավորվի ողջ քաղաքային ենթակառուցվածք: Մենք էլ չէ՞ պետք է արտասահմանցիներին ցույց տալու բան ունենանք: Իսկ եթե ավելի լուրջ, ապա առաջարկում եմ այդ բիոզուգարանը (Տաթևի վանքինն էլ հետը) տալ վարչապետի շալակը, որ տեղադրի իր «դաչայում»՝ բնականաբար, պետբյուջեի օգտին համապատասխան գումարի բռնագանձումով: Իսկ արդեն թե ում դեմ նա ռեգրեսիվ հայցով կմտնի դատարան՝ որպես գաղափարի հեղինակի, դա արդեն իր անձնական խնդիրը կլինի: