----------
Նա գրության եզրեր նշմարեց մագաղաթի վրա ու ետ բացելով այն, մի միտք գտավ այնտեղ գրված, որ էր.
ՙՄարդու հետ չի պատահում այն, ինչին ինքն արժանի է, այլ այն, ինչը նման է իրեն՚:
ՙԿախարդա~նք՚,- շշնջաց Մեգիրան և կամեցավ, որ Րան այդ պահին իր կողքին լիներ ու բացատրեր, թե ինչպե±ս է դա հնարավոր:
Երբ անցան զարմանքի րոպեները, նա հանկարծ մտածեց, որ մագաղաթների մեջ որևէ խորհուրդ կա, և որ դրանց վրայի գրություններն իրեն հուշելու են ինչ-որ բան: Ու միտքը լարած' մոտ գնաց մյուս ծառերին ևս ու մեկ առ մեկ բացեց մագաղաթները: Իսկ դրանց վրա գրված էր.
ՙճշմարտությունը երբեք չի հաղթանակում, պարզապես ոչնչանում են նրա հակառակորդները՚:
ՙԱստղերն իրենց շարժումներով պայքարում են արդար մարդու համար՚:
ՙՄենք կարող ենք ավելին, քան գիտենք՚:
ՙԱմեն ինչ հնարավոր է, թեպետ ամեն ինչ չէ, որ թույլատրելի է՚:
ՙՓակե'ք բերաններդ՚:
ՙՄենք քիչն ենք տեսնում, քանի որ ինքներս բավականաչափ մեծ չենք՚:
ՙՃշմարտությունն ինքը կարող է լինել գարշելի, բայց ոչ երբեք' ճշմարտության բացահայտումը՚:
ՙՊատմությունը կեղծ է, ինչպես կեղծ է կտավի վրա մարդու նկարած կանացի կուրծքը կամ ծաղկեփունջը՚:
ՙՊատճառների ամբողջությունը, որից բխում է հետևանքների ամբողջությունը, վեր է սովորական մարդկային ըմբռնողականությունից՚:
ՙՄարդն ստեղծվել է գաղտնիքներից' գաղտնիքների և տեսիլքների համար՚:
ՙՆյութն անարդարության կլանիչ է՚:
ՙՄարդն արգելքների զավակ է, քանի որ Աստված մարդկային հոգուն առաջադրել է արգելք' նյութի տեսքով՚:
ՙՆյութի հաղթահարումը միշտ չէ, որ Դրախտ է տանում: Հաղթահարողը կարող է և հայտնվել Դժոխքի շեմին՚:
ՙՈւնենա~լ ուղեղ նման հնարավորություններով, և այդպես էլ չօգտագործած' հանձնե±լ մրջյուններին՚:
ՙԼուսաբացը կգա, երբ մարդիկ կդադարեցնեն աստվածներին հարմարեցնել իրենց պահանջմունքներին՚:
ՙՈրևէ կրոն ընդունելը և մյուսները մերժելը մանկական սահմանափակություն է, որ անում են մեծահասակները՚:
ՙՄենք ճանաչում ենք հայր Աստծուն և հանուն նրա փառքի' նրա օգնությամբ, կհզորացնենք մենք մեր երկիրը, որպես հույսի հենարան նրան՚:
ՙՈւ կգա օրը, երբ մոտակա ապագան կխոսի այն լեզվով, ինչ լեզվով խոսել է հեռավոր անցյալը՚:
ՙՖանտաստիկ իրականություն՚:
ՙՊարզի’ր խորհուրդը ուղղահայաց ութ թվի, որ կազմված է իր իսկ պոչը բռնած օձի ոլորումով՚:
ՙԱնհավանականը գոյություն ունի՚:
ՙՆա, ով գիտի, լռում է՚:
ՙՈչինչ աշխարհում չի կարող դիմակայել բավարար մեծ թվով կազմակերպված ուղեղների միավորված ջանքերին՚:
ՙՆա, ով իրեն ուսուցիչ է համարում, ապրում է սոսկ այդ առաքելությամբ և չի ձգտում գերկատարելության՚:
ՙՄենք ընդամենը խղճուկ քարհատներ ենք, իսկ Ճանապարհն Ուրիշն է գցում՚:
ՙԳալիք իրադարձություններն իրենց ստվերները գցում են դեպի անցյալը՚:
ՙՄենք գնում ենք առաջ ամենօրյա կեղտի միջով անցնող մեր ճանապարհով' չհասկանալով իրերի խորքային նշանակությունը, դրա համար էլ չարն ու բարին մեզանում նույնական են' պատահական, աննշան՚:
ՙԳոյություն ունի քնից և արթնությունից տարբերվող գիտակցության բարձրագույն մի վիճակ, որում մարդու մտավոր կարողությունները բազմապատկվում են՚:
ՙԱյստեղ, ներքևում, ամեն ինչ կատարվում է այնպես, ինչպես վերևում՚:
ՙԶարթնի'ր, ով քնած մարդ, արթնացի'ր՚:
Մտքերի մեծ մասի իմաստն ըմբռնելը դժվար էր Մեգիրայի համար, և նա դրանք կարդում էր մի քանի անգամ:
Ապա մի տեսակ շշմածություն համակեց իրեն, ասես բավականաչափ գինի էր խմել:
ՙՉէ, չեմ կարող այլևս՚,- խոստովանեց նա ինքն իրեն ու հայացքը փախցրեց ճյուղերից: