Մայիսի 12-ին Արմավիրի մարզում կարկտահարություն է եղել , բայց դա բացառիկ կարկտահարություն էր , որովհետեվ տուժել են բազմաթիվ համայնքներ միաժամանակ , այսինքն մեծ տարածքներ են կարկտահարվել ; Գյուղացիներն ել հավաքվել ու փակել էին Երեվան - Արմավիր ճանապարհը ; Պահանջում էին Գյուղ . Նախարարությունից փոխհատուցել իրենց կրած վնասները ; Մարդկանց բերքը լրիվ փչացել է , ինչո՞վ ապրեն ; և լավ են անում , որ բողոքում են , իրենց իրավունքներն են պաշտպանում ; Երևի կրած վնասները կհասնեն 7-8 միլիոն դոլարի , գուցե և շատ ;
Արդեն մեկ տարի կլինի , որ դիմել եմ ԱԻՆ և Գյուղ. նախարարություններ հենց այդ հարցով; Ես այն մարդն եմ , որ կարողացել է մոտ 10 տարի շարունակ չեզոքացնել կարկտահարարությունները' Աշխարհի ամենակարկտահար տարածքում , այն է' Բյուրականում որ Ընդգրկվում է Արագածի նախալեռներում; Իմ մասին կան բազմաթիվ հոդվածներ տարբեր թերթերում , եղել են հեռուստահաղորդումներ; Վերջին հոդվածը '' Առավոտ'' թերթի ապրիլի 3-ի համարում; Ես առաջարկել եմ իրենց , մեր պաշտոնավորներին , որ իմ աշխատանքի համար պայմաններ ստեղծեն և ես աշխատեմ ամբողջ հանրապետության տարածքի համար ; Ես պետք է պարբերաբար լինեմ երկրի բոլոր համայնքներում , մնամ և աշխատեմ; Այդպիսով ես կարող եմ քչացնել կարկտահարությունների քանակը Հայաստանում; Իմ տված օգուտը 1 տարվա կտրվածքով կարող ե հասնել մինչև 100 միլիոն դոլարի; Բայց ավաղ պաշտոնավորները ոչինչ կոնկրետ չեն ասում , ոչինչ չեն ձեռնարկում ;
Ինչու՞