Երբ «Արմավիան» դեռ չէր սննկացել կար մի գովազդային վահանակ, որտեղ հպարտությամբ նշվում էր, որ «Արմավիան» ազգային արժեք է: Տարօրինակ զուգադիպությամբ, երբ ամեն ինչ խառնվել է իրար, այդ ազգային արժեքը հանկարծ որոշեց, որ սնանկ է ճանաչվելու և երկար տարիների կուտակած պարտքերի պատճառով դադարեցրեց թռիչքներ իրականցնել: Բայց այս ամենը քիչ էր, այս ազգային արժեքին պետությունը որոշեց դատի տալ:

Երեկ Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը հայտարարեց, թե «Արմավիա» ավիաընկերության դեմ դատական հայց է ներկայացվել: Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Արմավիա» ընկերության՝ օդի հարկի գանձումների հետ կապված: Ֆինանսական մախինիզացիաների առումով բավականին պրիմիտիվ օրինակների շարքեր Հայաստանում շատ կան, դրանք հիմնականում իրականացվում են օֆշորային ընկերությունների միջոցով, բայց այդ մախինիզացիաներից, եթե տուժում են ազգային արժեքները, դա արդեն ազգային ողբերգություն է:

Ես չգիտեմ ո՞ւմ հանճարեղ միտքն է եղել «Արմավիան» համարել ազգային արժեք, սակայն այս մեկ դեպքն ապացուցում է, որ իրական արժեքների փոխարեն կեղծ արժեքներով շրջապատված' մենք մի օր կարող ենք սննկացումների շարքին ավելացնել իրական արժեքների սննկացում: Այսօր արդեն ունենք բազմաթիվ նման օրինակներ, երբ «Արմավիա», Սթար, նրանց մի գուցե միանա Սպայկա ընկերությունները, իրենց սնանկ ճանաչելով, մի գուցե մեղավոր են երկրի ֆինանսատնտեսական հիմքերի վերջնական կործանման համար, սակայն դրանք հաղթահարելի խոչընդոտներ են, որոնք միայն հմուտ վարչապետի ղեկավարմամբ կարելի է անցնցում անցկացնել, սակայն Ազգային արժեքների սնանկությունը կարող է հանգեցնել իրական ազգային ողբերգության, որի հետևանքները վերացնելն արդեն անհնար կլինի:

Մեր ազգային արժեքների ընկալումը շատ ցածր է, կամ ավելի ճիշտ աղավաղված, ուստի հարկավոր է ճիշտ գնահատել բոլոր հերոսներին ու նրանց արածները, այլապես կկանգնենք սննկացած ազգային արժեքների առջև: