Բնական աղետներից ամենաշատը տուժում են գյուղացիները' երաշտ, կարկտահարություն և այլն: Ու այս խնդրի սպեղանին, թող տարօրինակ չթվա, բայց միակ ճիշտ տարբերակը պարտադիր գյուղատնտեսական ապահովագրության համակարգի մտցնելն է: Վերջերս տեղի ունեցած աղետալի կարկտահարության դեպքն Արմավիրում ապացուցեց, որ ֆորս-մաժորային իրավիճակներում մեր կառավարությունը չունի նախատեսած լուծման տարբերակ, ու հիմա ընկած սար ու ձոր փնտրում է հարմար տարբերակ, երբ ժողովրդի լեզվով ասած' ոչ շիշը կվառվի, ոչ խորովածը հում կմնա: Պարտադիր գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներմուծումը կարելի է կիրառել հաշվի առնելով զարգացած երկրների նմանօրինակ փորձերը և խուսափել նրանց բացթողումներից: Սակայն այստեղ կա մի նրբություն' ցանկացած նորամուծություն կարող է նաև տրամաբանորեն հակառակ արդյունք ստանա, այսինքն ուզենան լավ բան անել, բայց ստացվի' ինչպես միշտ:

Հիմնական կարևոր նախապայմանը' ոչ թե մասնավոր ֆինանսական կազմակերպությունների միջոցով է պետք իրականացնել ապահովագրությունը, այլ պետք է գյուղացին գործարք կնքի անմիջապես պետության հետ: Ստացված գումարը կարելի է պահել ստեղծելով գյուղացուն շտապ օգնության ֆոնդ, որտեղ հավաքված տարեկան գոմարը պետք է ներդրվի միայն պետական սեփականություն ձեռք բերելու համար: Այսինքն պետք է պետությունը դառնա գյուղացու աջակիցն ու գործընկերը: Նուրբ ֆինանսատնտեսական հաշվարկների արդյունքում կարելի է մշակել նաև տարածաշրջանային գնային քաղաքականություն, ոչ մեկի համար գաղտնիէ չէ, որ հայկական աշխարհագրական ռելիեֆն այնպիսին է, որ սկսած ցածրադիր դաշտավայրից, մինչև լեռնային մարգագետիններ ունեք, այդ իսկ պատճառով ապահովագրական վճարումը պետք է հաշվի առնվի նաև հողի բերքատվության աստիճանը և նմանատիպ այլ չափորոշիչներ: Կարծում եմ, պետք է արդեն այս տարվանից սկսել ուսումնասիրություններ և առաջարկությունների փաթեթը նախ ներկայացնել համապատասխան մասնագիտական քննարկան, ապա նաև լայն հանրային քննարկման: Ի դեպ այս վճարման մեջ կարելի է ներառնել նաև այն բոլոր վճարումները, որոնք կատարում է գյուղացին' հողի հարկ, ջրի վարձ և այլն: