Գազի գնի հնարավոր թանկացման եւ կառավարության շուտափույթ հավանության տալը, ինձ բերում է այն համոզման, որ կառավարությունը շահագրգռված է թանկացման մեջ, եւ այս մասսամբ սուբսիդավորելու մեջ: Նշանակում է բոլորիս փոխարեն պետությունը գազ է գնում, ու չի էլ հարցնում, մենք ուզում ենք գազ օգտագործել թե ոչ: Գուցե որոշ պաշտոնյաներ ուղակի շահառուներ են այդ ոլորտից, դրա համար էլ կեղեքում են մեզ:Առաջարկում եմ բոյկոտել գազի սպառումը եւ ուղիներ փնտրել արեւային եներգիայով ջուր տաքացնելու համար: Կիպրոսում 20 տարուց ավել է ոչ ոք ջուր չի տաքացնում հոսանքով կամ գազով: Նույն տաք ջուրը կարող է պոմպով մղել ջեռուցման համակարգ եւ ձմեռը տաքանալ դրանով: այնպես որ պետությունը փոխանակ սուբսիդավորի հայռուսգազարդի եկամուտները, թող օգնի արեւային տեխնոլոգիաների զարգացմանը: Երեկ մեր այդ ոլորտի մասնագետները հայտարարեցին, որ իրենց պետք չի օգնել, թող գոնե պետությունը չխանգարի: Այնպես որ եկեք ուղիներ փնտրենք սնանկացնելու հայռուսգազարդը, ոչ թե խնդրենք, որ մեզ չհոշոտի: Գուցե բարին էլ սա էր, որ խելքի գանք