Գարուն էր ու ոչինչ չարեցի,
Խոպանս անմշակ մնաց,
Աննշան մի կտոր վարեցի,
Գարուն էր' գարունս գնաց:

Գարուն էր... ու ոչինչ հանեցի'
Իմ պարկում սերմացու չկար,
Ոչինչս տանջվելով ցանեցի:
Գարուն էր' նվազ ու տկար:

Գարուն էր... և ոչինչ: Թաղեցի
Իմ կյանքի գարունը... Ծլեց
Ոչինչե իմ արտը, քաղեցի...
Ոչինչս գարուններ ծնեց: