Բարի լույս հայությու՛ն։

Առաջին ու վերջին ստատուսը եվրատեսիլի մասին։

Ժող ջան, ես օրինակ չեմ զարմանում, ի՞նչի պիտի Հայաստանին ընտրեին, եթե մեր տղերքը նույնասեռական չեն, եթե մեր տղերքը էնքան տաղանդավոր ու բարձր երաժշտական հատկանիշներ ունեն, որ էդ Եվրոպաներում կյանքում տենց ձայն չէին լսել։

Դորիանսը ծալազ ունի հազար Եվրոպա, լուրջ եմ ասում, կյանքու իրանց նման խումբ, երաժիշտներ, տաղանդավոր տղերք, որ ապագա ունեն գնա գալիս եմ, մենք երբեք չենք ունեցել։

Տո իրանց Եվրատեսիլն էլ, իրանք էլ, ադրբեջանական նավթադոլարներն էլ ու տենց շարունակ։Եվրատեսիլը չի կարող երգի մրցույթ լինել, այն ամենաուղղակի քաղաքական միջոցառումն է, որտեղ ցույց է տրվում, թե որ երկիրն է ավելի հզոր ու ավելի փողով։

Մենք ճիշտ է շատ հզոր երկիր չենք դեռ, բայց ծալած ունենք էդ մրցույթում մասնակցողին բոլոր երկրիներին, հենց տենց ուղղակի ծալած ունենք։Հուսով եմ տղերքը, Գոռը չեն տխրել, ժող ջան Եվրոպան դեռ հազարավոր տարի ներ հաց ու պանիր պիտի ուտի, որ հասկանան թե ինչ խումբ է Դորիանսը, թե ով է Գոռ Սուջյանը, թե ինչ երգ էր «Լոնլի փլանեթը» կամ ձեր մյուս երգերը, որոնք ուղղակի սպանում են։

Հաջողություն եմ մաղթում Գոռին ու տղաներին, դուխներդ տեղը տղերք, Եվրոպան էն ամենաստից բանն է, որ ձեր կարիերայում եղավ, դուք դեռ աշխարհ եք գրավելու, համոզված եմ, ձեր ռոքը դեռ մոլորակ է շուռ տալու ախպերներ ջան։

Հայությու՛ն մի տխրի, մենք մի քանի գլուխ և՛ էդ եվրոպայից ենք բարձր, և՛ էդ Դանիայից և՛ էդ Ադրբեջանից ու դա բոլորս գիտենք, որքան էլ, որ մեր երկրում խնդիրները շատ են, բայց մենք ծալած ունենք դրանց։

Հ.Գ. Սփյուռքին էլ մի հայհոյեք, միևնույն է նրանց հաղորդագրությունները բան չէին փոխելու ու եթ եմեկը կա որ մինչև հիմա հավատում է, որ սա երաժշտական մրցույթ է, ուրեմն նա ամենամիամիտ մարդն է։Գրողծի ծոցը գնա Եվրատեսիլն էլ, Եվրոպան էլ։ —