
Դորիանսին հաջողություններ: Ամենամեռծ հաջողությունները: Փառահեղ խումբ է: Ափսոս, որ ներկայանում են մի երգով, որի աուդիոտարբերակը /տհաճ նվնվոցով էլ սկսվում է/ կեսից լսել չես ուզում, մինչդեռ կենդանի կատարման ժամանակ հաճախ ես փշաքաղվում Գոռի ձայնի հզորությունից, ճիշտ ելեւեջներից: Ամեն ինչ շատ ճաշակով է' լուսավորության ընտրությունը, տղաների հագուկապը, բեմական վարպետությունը: Կարեւորը որ սա նրանց համար մեծ ճանապարհի մի կարեւոր հանգրվան լինի: Մենք ձեզ հետ ենք, տղերք ջան, մեր սրտերը բաբախում են ձեր հաջողության համար: Հայություն ջան, քվեարկեք մեր տեղաների օգտին: