ՀՀ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի ավարտին մնացել է 1,5 տարի

Երբ 2003 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ կառավարությունը իր N994-Ն որոշմամբ հաստատեց ՀՀ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, վերջինս դրանով իսկ աղքատության հաղթահարումն ընդունեց որպես երկրի զարգացման ռազմավարական նպատակ:

Ծրագիրը ներառում էր 2003-2015 թթ. ծրագրային ժամանակահատվածը, որն, ըստ էության, ՀՀ անկախության ձեոք բերումից հետո ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման առաջին երկարաժամկետ ռազմավարական ծրագիրն է:

Այսպես, ըստ ծրագրի՝ նախատեսվում է աղքատության մակարդակը 2015 թ. պետք էր հասցնել 19.7 տոկոսի, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը' 4.1 տոկոսի' 2001 թ. համապատասխանաբար 50.3 տոկոս և 16 տոկոսի ցուցանիշների համեմատ:

Սակայն ինչ է ստացվում 2015 թվականին մնացել է ընդամենը 1,5 տարի, իսկ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈւՆՆ արձանագրում է, որ բնակչության ավելի քան ամեն երրորդը' 37%-ը աղքատ է, նրանցից ամեն հինգերորդը' 20%-ը' շատ աղքատ, իսկ նրանց թվում 4-5%-ը'ծայրահեղ աղքատ:

Դիտարկելով միայն 2009-2011թթ.-ը, նկատում ենք, որ մոտ 300 հազար մարդ դարձել է աղքատ, աղքատների թվաքանակը 2011թ.-ին կազմել է մոտ 1.15 մլն. (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), մոտ 240 հազարը նույն ժամանակահատվածում դարձել են շատ աղքատ, որոնց թվաքանակը կազմել է 670 հազար: Ծայրահեղ աղքատները ՀՀ-ում հաշվում են, մոտ 128 հազար:

ՀԱՄԵՄԱՏՈւԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Աղքատությունը Հարավային Կովկասի երկրներում

Հայաստան – 37%,
Վրաստան - 31%,
Ադրբեջան - 11%։

Գ. ՆԱՆՅԱՆ