Քիչ առաջ գրեթե մասնագիտական համարվող կայքերից մեկում կարդացի և... ապշեցի. ,,Ներկայացումը մի ընտանիքի պատմություն է, որտեղ տան տղամարդը' Սերբրյակովը, կնոջ մահից հետո ամուսնանում է մի երիտասարդ կնոջ հետ, սակայն, ապրելով աներձագի տանը, իրադարձություններն այնպես են զարգացում, որ աներձագը որոշակի զգացմունքներ է սկսում տածել փեսայի կնոջ հանդեպ: Իր հերթին երիտասարդ կինը' Ելենա Անդրեևնան, սիրահարվում է իրենց ընտանեկան բժշկին' Աստրովին: Իրականում, այս պատմության մեջ Աստրովի և Ելենայի սիրո պատմությունը, լինելով հետաքրքիր և գաղտնի, այդքան էլ բարի ավարտ չի ունենում, քանի որ որոշ ժամանակ անց փեսա-աներձագ հարաբերությունները սկսում են վատանալ, ինչի արդյունքում ծեր տղամարդն իր կնոջ հետ լքում է տունը և մեկնում երկրից: Հետևաբար, կոտրվում է և' քեռի Վանյաjի սիրտը, և' Աստրովի, այն բժշկի, ով հաճախ էր գալիս Ելենա Անդրեևնայենց տուն,,: Խոսքը Անտոն Չեխովի ,,Քեռի Վանյա,, պիեսի մասին է... Ինձ միշտ թվում էր, թե ես, այնուհանդերձ, գիտեմ Չեխովի թատերգությունը,. գրել եմ ,,Չեխովի պիեսների բեմադրությունները հայ թատրոնում,, և ,,Մարդու կոնցեպցիան Չեխովի ստեղծագործություններում,, ուսումնասիրությունները... Մինչդեռ, հասկացա, որ կատարյալ անգրագետ եմ, քանի որ չգիտեի այս նշանավոր պիեսի սյուժեն և բովանդակությունը... ,,Իրադարձություններն այնպես են զարգանում, որ աներձագը որոշակի զգացմունքներ է սկսում տածել փեսայի կնոջ հանդեպ,,... Ուրեմն, այս պիեսը փեսա-աներձագ հարաբերությունների մասին է...
Թարգմանենք այս ,,մեկնաբանությունը,, աշխարհի տարբեր լեզուներով և ուղարկենք բոլորին, որպեսզի իմանան, որ մինչև հիմա ողջ չեխովագիտությունը մոլորության մեջ է եղել...