Երանի մի օր, որ իմ աչքերը

Երկնքում փայլող բյուր աստղերի պես

Նորից փայլեին:

Երանի մի օր, որ ես հասնեի

Երազանքներիս այն նվիրական

Որոնք հեռու են ու շատ ցանկալի:

Երանի մի օր, որ ես գտնեի իմ երազանքի սիրո ասպետին:

Երանի մի օր, որ հավատայի

Որ կյանքը փոքրիկ մի օր կբերի ժպիտ այտերիս:

Երանի մի օր, որ կյանքի երեսին ուրախ

ժպտայի բախտավորի պես ու հասկանայի, որ ես հասել եմ

Երազանքներիս այն նվիրական:

Երանի մի օր….