Լինում է, չի լինում, մի անտառ է լինում' սաղարթախիտ ծառերով ,կապուտաչյա լճակով, երփներանգ ծաղիկներով:Այդ անտառը մոտ էր մի փոքրիկ գյուղի: Ամեն օր անտառ էին գալիս բազում երեխաներ խաղում էին, երգում, պարում, լացում, ծիծաղում, վիճում, հաշտվում և երեկոյան առողջ ծիծազով հաշտ ու համերաշխ, ձեռք ձեռքի տված'վերադառնում տուն: Հաջորդ օրը կրկնվում էր նույնը, հետո մյուս հաջորդ օրը և այսպես շարունակ: Երեխաներից յուրաքանչյուրն առանձնանում էր յուրովի:Բայց այն մեկը, որն իրոք ամենայուրահատուկն էր, տարիքով իր խաղընկերներից ամենափոքրիկն էր և աչքի էր ընկնում ոչ միայն փոքր լինելու համար, նաև նա կարծես երկնքից իջած անմեղ ու գեղեցիկ հրեշտակ լիներ:Փոքրիկ հրեշտակի անունը Արինա էր:Արինան ուներ կապույտ աչիկներ, ոսկեգույն մազեր, վարդագույն այտեր, փոքրիկ, նուրբ ու հաճելի մարմին:Խոսում էր, ինչպես հրեշտակը կխոսեր, ժպտում' արևի պես, թռվռում էր թիթեռի պես:Նա շատ բարի էր. Սիրում էր ընկերներին, սիրում էր երազել ու երգել, ծաղիկներ քաղել, փոքրիկ փնջեր կապել ու նվիրել իր մայրիկին: Նա իր մայրիկի և հայրիկի միակ զավակն էր:Արինան շատ էր սիրում թիթեռնիկների ետևից վազվզել. Դրա համար ընկերները նրան “թիթեռնիկ” էին անվանում: Մի օր, երբ աղջիկը ընկերներուհիների հետ լողանում էր լճակում, նրա շուրջը տարբեր գույնի թիթեռնիկներ հավաքվեցին, գրկեցին նրան և ջրից դուրս բերելով' տարան անտառի խորքը և իջեցրեցին մի գեղեցիկ բացատում,որը ողողված էր բազմաթույր ծաղիկներով: Երբ Արինան սթափվեց, տեսավ, որ երկնքից մարդու կերպարանքով մի բան է իջնում' թիթեռներով ու աստղիկներով շրջապատված:Դա ճերմակ մազերով, բարի հայացքով տատիկ էր:Տատիկի զգեստը շատ գեղեցիկ էր, աստղազարդ և ուներ շլացուցիչ փայլ ու գույն:Ձեռքին կար դեղին, պսպղուն փայտիկ, որի ծայրից անդադար գույնզգույն աստղիկներ էին թափվում: Տատիկի շուրջբոլորը պտտվում էին գույնզգույն թիթեռները:Արինան թնբիրի մեջ ընկավ:Իսկ երբ այդ խորհրդավոր լռությունը խզվեց, լսվեց աղջկա վախվորած ձայնը. -Ով եք Դուք: -Ես, փոքրիկ գեղեցկուհի, միթե դու ինձ չես ճանաչում: -Ոչ, տատիկ, ես Ձեզ չեմ ճանաչում:Որտեղ եմ ես,ինչու ես իմ ընկերուհիների հետ չեմ: -Գեղեցկուհի, ես երազանքների թագուհին եմ: Դու սիրում ես երազել: -Սիրում եմ, բայց տղրում եմ, երբ դրանք չեն իրականանում: -Դե լսիր, փոքրիկս, ես կկատարեմ քո երազանքները, բայց հիշիր' դու պիտի լսես և օգնես ինձ: -Ես… ախր ե~ս… լա~վ… համաձայն եմ: Ես պատրաստ եմ, թագուհի: Փոքրիկ հրեշտակ, դու ամեն օր կգաս այստեղ, կքաղես երեք գույնի վարդեր' յուրաքանչյուրից գեղեցիկ փնջեր կկապես:Անտառի խորքում մի խրճիթ կա. Կգնաս այնտեղ և այդ բուրյան ծաղկեփնջերը կդնես ծաղկամանի մեջ:Քեզ կուղեկցեն երեք գույնի թիթեռնիկներ: Եվ հիշիր… երեք գույնի վարդեր, բայց հիշիր' այդ մասին ոչ ոք չպիտի իմանա: Հիմա գնա, իսկ վաղը' ժամը 5-ին, կանես այն, ինչ որ բացատրեցի քեզ:Լսիր, աղջիկս, չփորձես ուշանալ, հակառակ դեպքում կգործի չար պառավը, որը միշտ պատեհ ժամի է սպասում: -Ես հասկացա, թագուհի, բայց ես ինչքան ժամանակ դա պետք է կատարեմ: -15 տարի, 15 տարի,Արինա, մինձև դառնաս 20 տարեկան, որից հետո անխոցելի կդառնաս: Այս ասելով' մի ակնթարթում երազանքների թագուհին անհայտացավ, և Արինան հայտնվեց իր ընկերների մոտ: Արինան այդ մասին ոչ ոքի չպատմեց և հաջորդ օրը արեց այնպես, ինչպես ասել էր թագուհին: Սկզբում նա վախենալով մտավ խրճիթ, զննեց խրճիթը և տեսավ անթիվ ծաղկամաններ, մի աթոռ ու մի սեղան: Նա ծաղիկները դրեց ծաղկամանի մեջ,նստեց աթոռին, իր մտքում փայփայեց իր երազանքները, ապա բարձրացավ նստած տեղից ու անձայն հեռացավ: Այսպես շարունակվեց 15 տարի:Երբ լրացավ նշված ժամկետը, հայտնվեց երազանքների թագուհին. -Բարև,Գեղեցկուհի Արինա: -Բարև, թագուհի: -Դու արդեն 20 տարեկան ես: Ճիշտ է: -Լսիր, գեղեցկուհի, գիտես, որ խրճիթում մեծ գաղտնիք կա: -Գաղտնիք -Այո, Արինա, հիմա ժամանակն է, որ դու քւ ծաղիկները խրճիթ տանես և գաղտնիքը բացահայտես: Արինան, մտնելով խրճիթ, զարմանքից քարացավ. Դիմացի պատին ամրացված էր մի անստորագյուտ կտավ' սպիտակափառ լեռան ներքո սեղանին դրված ծաղկամանի վարդերի ծաղկեփնջի 3 գույնի նրբերանգներով:Արինան արձանացած դիտում էր կտավը, երբ երազանքների թագուհին ներս մտավ: -Աղջիկս, դու կատարեցիր մեր դրած պայմանը, ուստի արժանացար քո երազանքների իրականացմանը: Ես կարդացի քո մտքերը, իմ գեղեցկուհի, իմ խրճիթի գաղտնիքները ամբողջությամբ դեռ չեն բացահայտվել:Շրջվիր և կտեսնես այն, ինչի մասին այս պահին մտածում ես: Օրիորդի մարմարիոնե մարմինը հետսահ շրջվեց նրա թիկունքում վեր էր խոյանում նրա և ողջ կյանքի վաղնջական երազանքը:Աղջկա առջև բացվում է պալատական ճքնաղ մի տեսարան, ուր կանգնած էր թագավորը, թագուհին և արքայազնը:Սահուն քայլերով արքայազնը մոտենալով գեղեցկուհի Արինաին նուրբ, բայց հնչեղ ձայնով ասաց. –Դու կդառնաս իմ թագուհին: Արինան շփոթված նայելով երազանքների թագուհուն, բռնելով արքայազնի ձեռքը երջանիկ ու գոհունակ ժպտալով, հայացքն աստղերին հառած, թիթեռնիկներով շրջապատված, ձեռքին եռագույն վարթափունջը' դուրս եկավ փոքրիկ խրճիթից:Այդ գեղեցիկ օրվանից հետո ուր, որ Արինան ոտք էր դնում այտդտեղ աճում էին երեք գույնի նրբերանգներով գեղեցիկ վարդեր:Արինան դառնալով թագուհի ապրում է ուրախ ու երջանիկ:
Առաջարկում ենք նաև
27/02/14 13:10
Լֆիկի հերթական բոցը. «Փակ շուկա»-ն կդառնա «Պրոսպեկտ մոլ»
27/02/14 11:59
Հրաշք փոքրիկների տխուր ճակատագիրը. նրանք մեր օգնության կարիքն ունեն, ժողովու'րդ (լուսանկարներ)
26/02/14 11:32
Կուտուզովի հանճարեղ տակտիկան մեզ համար պետք է վարակիչ լինի
26/02/14 09:58
ՈՒկրաինան վերջապես քայլ արեց դեպի ազատություն
25/02/14 12:39
Աշխարհի ամենասարսափելի ծնողները (լուսանկարներ)
25/02/14 09:47
Այսօր Մեծ Զորավարի ծննդյան օրն է
24/02/14 17:07
Սկանդալ. Ուկրաինայի ներքին գործերի հայ նախարարը գեյ սկանդալի կենտրոնում է (տեսանյութ)
24/02/14 15:47
5 պատճառ, որոնց համար կարելի է հրաժարվել iPhone-ի գնումից
24/02/14 15:00
Ծնողները դիմում են` AKTEMRA դեղամիջոցի հայթայթման խնդրանքով
24/02/14 14:38
Վրացի գեղեցկուհի հարսնացուները (լուսանկարներ)
24/02/14 12:49
Ուկրաինան կենդանի ու առողջ զարկերակ ունի
24/02/14 12:19
Ի՞նչ արժի հայրենիքը
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան