
Կարկուտավնասից և նորակառույց եկեղեցու բացման արարողության «կերուխումից» մի տեսակ շատ նեղվեցի… Վերջ: Մի անգամից անցում կատարեմ Դիանա Գրիգորյանին, դժվար ապրուստի էլի:) Ով չգիտի, տեղեկացնեմ, որ եթերում բավականին հագեցած, նոր «Ապրուստը՝ դժվար» (իրական վերնագիրը չգիտեմ) սերիալ է շրջանառվում: Համենայնդեպս ես նոր տեղեկացա պապիցս, քանի որ նա սերիա 1-ից դիտել է, սկսեց արագ-արագ բնութագրել. «Որբ են մեծացել: Սրանց հորեղբորորդին իրենց որդին էլ է: Եղբայրներից մեկին Գանգես գետն է բերել: Քանի որ մայրը ազգությամբ հնդիկ է եղել, համաձայն լեգենդի, 12 տարին մեկ անգամ կայանալիք փառատոնի ընթացքում՝ գետում մեղքերը լվանալուց՝ կորցրել է տղային: Իսկ տղան մեծանում է ահավոր չքավորության մեջ, բայց տեսքից macho man- է հիշեցնում… Սրանք մի մորից են, բայց տարբեր-տարբեր հայրերից: Երբ մեծանան վրեժխնդիր են լինելու իրենց տարբեր-տարբեր հայրերից: Իսկ էն շանտղի հարուստն էլ սիրահարված է քյասիբին, կամ՝ հակառակը (դե տենց չի լինում էլի, զոռբա երևակայություն)»…
Ճիշտ է, ես էլ իմ կողմից մի փոքր չափազանցված նկարագրեցի, բայց մեծ հաշվով սա է պրոպագանդվում: Ակնհայտ է, որ Դիանա Գրիգորյանը ոգեշնչվում է հնդկակական ամենաանմրցունակ, անհայտ, հին, իմաստազուրկ մոտիվներով նկարահանած ֆիլմերից, որ նույնիսկ հնդկական ամենախուլ գյուղերում էդ տեսակ չկայացած ֆիլմերը չեն ցուցադրվում: Ոգեշնչվել ոգեշնչվել է, գոնե օգտվեք այն script writer-ներից(Sanjay Leela Bhansali), ովքեր, եթե ցանկանում են գրել իրական պատմություն, ապա հիմնվում են ռեալ հիմքերի վրա և ոչ սեփական տխուր երևակայության: Փաստորեն նախորդի նույն տեսարանները զետեղվել են այս նորի մեջ:
Ափսոսում եմ, ուղղակի ափսոսում եմ, որ սիրելի դերասանը… ամեն դեպքում մնում է սիրելի դերասան.
Գուժ Մանուկյան
ՀՀ ժողովրդական արտիստ
Պետական մրցանակի դափնեկիր
«Մովսես Խորենացի» Պետական շքանշանի ասպետ
Ծնվել է 1937թ.
Ավարտել է գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ Ա. Գուլակյանի արվեստանոցը
Թատրոնի, կինոյի, հեռուստատեսության դերասան
Դրամատիկական թատրոնում աշխատել է 1968 թ.-ից
Թատրոնի հիմնադիրներից է
Կարևոր դերակատարումներից են՝
Յասսոն- «Մեդեա»
Ստրաուդ- «Ամենատխուր մարդը»
Ավետ Ռշտունի- «Կանգ առ երկրագունդ»
Դանիել Վարուժան- «Մեծ լռություն»
Տիգրան Մեծ- «Աստվածների կանչը»
Հերովդես- «Հիսուս նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը»
Ալեքսանդր Ամիլկար- «Վճարովի պատրանք»