Որոշ գազալցակայաններ արդեն թանկացրել են մեքենաներին լիցքավորվող գազի գինը: Երեկ մի գազալցակայանում էի: Վերջում պարզվեց' վարորդը նախկին 3000 դրամի փոխարեն պետք է վճարի 3800 դրամ, և մեկ խորանարդ մետրի համար գին է գանձվում 175 դրամ' նախկին 135 դրամի փոխարեն:
Ասում եմ' ինչի եք տենց բան արել: Աշխատողը թե' Գազպրոմն արդեն թանկացրել ա, ախպեր: Ասում եմ' չի թանկացրել, հայտ ա ներկայացրել, որ թանկացնի, բայց դա դեռ չի հաստատվել: Նա էլ թե' ախպեր թերթերում էր գրած, որ թանկացրել ա: Ասում եմ' բեր էդ թերթը մտցրու աչքս, տեսնեմ, գնամ էդ թերթին ասեմ' այ գործընկերներ ջան, ինչի եք ապատեղեկատվություն տարածում, էս աշխատողը բերանը ջուր առած կանգնեց:
Այ, էսպիսի բաներ: Իսկ դուք ասում եք ...