Ամերիկացի հայտնի գրող Մարկ Տվենի մտքերից, և հետաքրքիր դրվագներ նրա կյանքից

1. Եթե մարդը ստեղծեր մարդուն, նա կամաչեր իր արած աշխատանքի համար:

2. Բարությունը դա այն է ինչը լսում է խուլը և տեսնում է կույրը:

3. Մի խաբիր և ստիպված չես լինի ասածներդ հիշել:

4. Եկեք ապրենք այնպես, որ նույնիսկ դագաղագործը ափսոսա մեր կորստի համար:

5. Ծանոթ ճշմարտությունը տհաճ է:

6. Չկա ավելի հեշտ բան, քան ծխելը թողնելը: Ես արդեն 30 անգամ թողել եմ:

7. Խոսքերը ծուխ են, հաջողությունը' պատահականություն: Միակը, որ վստահելի է երկրի վրա' անորոշությունն է:

8. Գոյություն ունի ստելու 3 տեսակ. սուտը, լկտի սուտը և վիճակագրությունը:

9. Լավ ընկերներ, լավ գրքեր և քնած խիղճ - սա է իդեալական
կյանքը:

10. Մարդը միակ կենդանին է, ով կարող է կարմրել և գիտի դրա պատճառը:

11. 6000 տարի առաջ օպտիմիստն ու հիմարը հոմանիշներ չէին:

12. Եթե ցանկությունը սպանելը և հնարավորությունը սպանելը միշտ համընկնեին, մեզ բոլորիս կախաղաններ էին սպասվելու:

13. Սուգը կարելի է տանել միայնության մեջ, բայց որպեսզի լիարժեք ընկալես ուրախությունը, պետք է կիսես այն այլ մարդու հետ:

14. Երբ չգիտես, թե ինչ ասես, ասա ճիշտը

Մի օր Մարկ Տվենը ժամանեց մի փոքրիկ քաղաք և որոշեց մինչև դասախոսություն կարդալը գնալ սափրվողի մոտ.

-Ձեզ դու՞ր է գալիս մեր քաղաքը,-հարցրեց սափրողը

-Այո, հրաշալի վայր է,- պատասխանեց Մարկ Տվենը:

-Դուք գալու համար լավ ժամանակ եք ընտրել,- շարունակեց սափրողը,- Մարկ Տվենը այսօր երեկոյան դասախոսություն է կարդալու: Դուք գալու՞ եք:

-Կարծում եմ՝ այո,- պատասխանեց գրողը

-Կարողացե՞լ եք տոմս ճարել

-Դեռ ոչ

-Բայց բոլոր տոմսերը վաճառված են: Դուք ստիպված կանգնելու եք

-Ինչպիսի դժբախտություն,- հառաչեց Մարկ Տվենը,- ես միշտ ստիպված եմ կանգնել, երբ այդ մարդը դասախոսություն է կարդում

***

Մի անգամ Մարկ Տվենը գնացքով ճամփորդում էր Ֆրանսիայում: Նա գնում էր Փարիզի մոտ գտնվող մի փոքր քաղաք: Շատ ուշ էր: Նա շատ հոգնած էր և ցանկանում էր քնել: Նա տոմսավաճառին խնդրեց իրեն արթնացնել երբ հասնեն այդ քաղաք և գնաց քնելու:

Վաղ առավոտյան երբ նա արթնացավ, գնացքը արդեն Փարիզում էր:
Մարկ Տվենը շատ էր բարկացել: Նա գնաց տոմսավաճառի մոտ և բղավեց.

-Ես քեզ խնդրել էի ինձ արթնացնել: Ինչու՞ չես արթնացրել: Ես շատ զայրացած եմ քեզ վրա:

Տոմսավաճառը մի պահ նրան նայեց և ասաց.

-Դուք հնարավոր է շատ բարկացած լինեք, բայց ոչ այնքան շատ, որքան այն ամերիկացին ու ես գնացքից իջեցրի ձեր փոխարեն