
«Շանթ» հեռուստաընկերությունը իր պարզագույն PR տեխնոլոգիաներով, միշտ կարողանում է առաջինն ու կուսականը լինել մեր հասրակական պատկերացնումենրի մեջ. հիշենք «Վերվարածները», «Որոգայթը»: Իմիջայլով «Որոգայթը» մի ժամանակ այնքան էր սիրված դարձել, որ հերոս Հովոն կարող էր մասնակցել նախագահական ընտրություններին և արժանի հակառակորդ լինել չեկիսներին:
Այսօր դիտում էի X-Fakto նախագծի կողմից կազմակերպված եզրափակիչ հանդիպումը Համալիրում և ևս անգամ հասկացա, որ մեր ազգը, երբեք էլ չի ունենա երաժշտական հեղափոխություն: Քանի որ Կիմ (Միհրան Ծառկույանի 2) հաղթեց, իր չգիտես որտեղից դուրս եկող ձայնով, իսկ Արմենն էլ արժանի պարտություն կրեց՝ նվագելով Jimi Hendrixi-ի Voodoo child-ը այնպես, որ Ջիմին գերեզմանում երկու պտույտ գործեց: