Կաթնամթերքը թանկացել է 40-50 դրամով...
Այսինքն, ընտրություններից հետո սկսեցինք ապրել մի նոր Հայաստանում, երբ փող թռցնող ամեն մի ապիկար, որն իբրև թե գործարար է, գործարանատեր է, իրեն իրավունք է վերապահում գներ սահմանել, լարել առանց այն էլ լարված սոցիալական իրավիճակը... Այս թալանչի ապիկարների ձեռքերը ոչ ոք, համոզված եմ, չի բռնելու, որովհետև Արտակ Շաբոյանի ղեկավարած կառույցը մկան ծակն է մտել' հավանաբար հաշվելով այն գումարները, որոնք իր ու գործընկերների գրպանն է հոսում' ամեն մի ձևական քննարկումից հետո... Լռում է նաև պարոն գյուղնախարարը, դեռ պաշտոնամուտի էյֆորիայի մեջ է ամենատխրահռչակ պաշտոնյաներից մեկը' Վահրամ Ավանեսյանը, որին վարչապետը բերեց ու բազմեցրեց նախարարի աթոռին, որպեսզի վերհիշենք 1998-99 թվականները... Ով է այսօր խոսելու արհեստական գնաճի դեմ, ով է հասկացնելու մեր պաշտոնյաներին, որ շրջանառության և այլնի մասին հարկեր սահմանելով, ըստ էության հաբռգած գործարարներին պարտադրում են հարձակվել ժողովրդի վրա ու նրանից տանել վերջին ունեցվածքն էլ... Բյուջեն լցնելու այլ միջոցներ և ուղիներ կան' քիչ թալանեք, քիչ ատկատներ արեք, քիչ ման եկեք արտերկրներում, կրճատեք ձեզ սպասարկող ծառայությունների թիվը, մի քիչ հոգ տարեք էս երկրի մասին...