Այսօր,ինչպես ամեն առավոտ, բացեցի աչքերս, նայեցի նկարիդ ու….Ու առանց օրացույցին նայելու էլ գիտեի ինչ օր է,գիտեի, որ այսօր կլրանար մեր մեկ տարին։Մի ամբողջ մեկ տարի……Պահի տակ մտածեցի, թե ինչպես կգայիր,կկանգնեիր մեր շքամուտքի առջև ու թե ինչպես սովորականի նման երկար սպասելու մտքով հանգիստ կնստեիր նստարանին,բայց այս անգամ ես արագ ներքև կվազեի,կգրկեի քեզ ու մեղմ կհամբուրեի քո ցրտից սառած շուրթերը։ Մի քիչ երկար մնալով երազիս մեջ անգամ պատկերացրի, թե որ շոկոլադն ու փուչիկները կընտրեիր ինձ շնորհավորելու համար,անգամ տեսա իմ սիրելի նարնջագույն վարդերն ու հանկարծ զարդուցիչի խլաղնող ձայնը ինձ ստիպեց սթափվել: Հասկացա, որ ո՛չ մեկն էր լինելու, ո՛չ մյուսը….Դու չկայիր….Չէիր գալու…Իզուր երազում էի…
Վեր կենալով տեղիցս նկատեցի,որ քո առաջին նամակը, որն ամբողջ գիշեր ձեռքումս էր,արցուններիցս թրջվել էր։Այն խնամքով թաքցրեցի ու արագ հագնվելուց հետո դուրս վազեցի:
Շուրջս սպիտակ էր, բայց միայն ցուրտն ինձ ստիպես հասկանալ,որ արդեն դրսում եմ…Իսկ ես,ինչպես միշտ, առանց գլխարկի էի։ Հիշեցի նախորդ ձմեռը,երբ ամեն անգամ դու գլխիս քո գլխարկն էիր դնում, առանց ինձ որևէ բան հարցնելու ՝ լինելով այն հոգատար հայրիկը,որին այդպես էլ չտեսա: Բայց հիմա դու էլ չկաս,կողքիս չես:
Նայում եմ շուրջս ու թվում է թե ոչինչ չի փոխվել….Բոլորը նույնն են,ամեն ինչ առաջվանն է: Մարդիկ նախկինի պես մտախոհ, աշխատանքի,դասի կամ մի ուրիշ տեղ են գնում,մեքենաները առանց որևէ բանից վախենալու արագ այս ու այն կողմ են ընթանում…Սովորական ձմեռային առօրյա,կարծես թե ոչինչ չի եղել: Հանդիպող հայացքներից թվաց,թե ինձ հետ ինչ-որ բան այն չէ: Հետո հասկացա…Դե իհարկե….Ես ո՛չ հարդարվել էի,ո՛չ շպարվել:Դուրս էի եկել,ինչպես դու էիր հաճախ սիրում ասել, ինձնով:Հենց այնպես,ինչպես դու սիրեցիր ինձ,այնպես,ինչպես դու միշտ ուզում էիր,որ լինեմ։ՈՒ իրոք մտածում էի հիմա դու կհայտնվես ու իմ կարմրահեր գլխի վրայի ձյան բարակ շերտը թափ տալով, առանց ինձ հարցնելու գլխիս կդնես քո գլխարկը,որ հանկարծ չմրսեմ……Չէ…Չեկար…
Անցա նաև մեր առաջին հանդիպման խաչմերուկը: Գիտե՞ս,այն ծաղիկ վաճառող տատիկը դեռ այնտեղ է։Նրա կապույտ ու ցրտի ցավին հազիվ դիմացող աչքերում ես տեսա քեզ:Հա՛,քեզ…Չէ՞ որ դու ինձ սովորեցրիր ապրել այսպես. տեսնել մարդկանց ովքեր անտեսանելի են և կարեկցել նրանց ովքեր ունեն դրա կարիքը։Ինչպես ամեն մի հանդիպման ժամանակ, նա իր խորշոմած դեմքին մի անատամ,բայց տաքուկ ժպիտ ավելացրեց։Կարոտել էի…Իրեն…Քեզ…Մեզ…Հա՛, հենց քեզ ու անգամ հենց մեզ,չէ՞ որ նա անուղակիորեն մեր հանդիպումների խորհրդանիշն էր դարձել։ Նայեցի իրեն ու…….ՈՒ ուզում էի արտասվել,բայց գիտեի,որ չի կարելի։Այս ամենի փոխարեն նախորդ արցունքներից թրջված աչքերով լուռ մոտեցա նրան։ Արդեն վաղուց սովորել էի առանց քեզ մոտենալ տատիկին և գնել իր այդ աննկարագրելի գեղեցիկ ու դուրեկան հոտով ծաղիկները։Բայց հիմա հոգիս նենց դատարկ էր,ասես սա առաջին անգամն էր։Այս անգամ գիտեի ինչ եմ ուզում և ամեն անգամվա նման այդ բազմազան և սքանչելի ծաղիկների ընտրության մեջ չխճճվեցի։Անգամ խոսել չէի կարողանում,բայց նա ինձ այնքան լավ եր հասկանում ասես օգտագործում էի բառերի մի ամբողջ շարան։Նա ևս չխոսեց և լուռ,բայց արդեն տխրադեմ փաթաթեց բոսոր,հա՛,հա՛,հենց այն նույն ալ կարմիր վարդերը որոնցով այդքան երկար հիանում էիր, սակայն հետո դրանց փոխարեն վերցնելով իմ սիրելիները,հեռանում։Դեռ հիշում եմ,որ դրանք քո սիրելիներն էին,ինչպե՞ս մոռանայի։Տատիկը նայեց ինձ և իր աչքերի մեջ տեսա թե՛ թախիծ,թե կարեկցանք։ Չհարցրեց,թե ինչ է պատահել,ինչու են արցունքներս ողողել աչքերս,չէ որ նա լավ հասկանում էր,որ անխպատասխան կմնա։Ես ուղակի մի հոգոց հանեցի ու հեռացա։Գիտեի,որ չի նեղանա, որովհետև նա առանց իմ ասելու էլ գիտեր պատասխանը,գիտեր,որ դաժանորեն ցավալի էր արտաբերել բառերը,որոնք պիտի իր հարցի պատասխանը լինեին։Ես արագ անցա փողոցն ու մտա այգի։Մեր այգին….. Մեր սիրելի այգին,որը կարծես լքված լիներ,քանզի մարդիկ այնտեղ այնքան հազվադեպ էին գնում,որ ոմանք անգամ լեգենդներ էին հորինել,որ այգին անիծված է։Այնտեղ մի գեղեցիկ զույգ գաղտուկ հանդիպման էր։Ես նրանց չխանգարեցի ու արագ շարժվեցի դեպի մեր ծառը։Համարյա վազում էի երբ հասկացա,որ ուժ չունեմ,էլ չեմ դիմանում և ծաղիկները վար գցելով ինքս էլ տապալվեցի մեր ծառի տակ հավաքված ձյան մի մեծ կույտի մեջ։Հա՛,էլ չէի կարող,չգիտեի ինչ անել։Նստեցի ու սկսեցի արտասվել,ասես արցունքներովս մի օվկիան պիտի լցնեի։Հետո,ցրտից կարմրած և քո ձեռքերի ջերմությանը կարոտ մատներով, քարի վրայից սրբեցի ձյունը և վարդերը դնելով շիրմաքարիդ կողքին ասեցի․ «Շնորհավոր,սիրելի՛ս։ Մի ամբողջ տարի անցավ,բայց մեր սերը չի մարել։»….Երբ մարդիկ ամուսնանում են,ասում են,կսիրենք իրար մինչև մահը չբաժանի մեզ,բայց մեզ մահն էլ չբաժանեց,չէ՞ որ մեր սերը դեր ապրում է։Գիտեմ,որ չնայած էլ սիրտդ չի բաբախում ու մարմինդ անշնունչ է,միևնույն է սիրում ես ինձ։ Հիշու՞մ ես ինչ եղավ….Այդ օրը……Ասում էի չէ՞,որ վատ երազ եմ տեսել,իսկ դու ծաղրելով ասում էիր թե ուղղակի գիշերը վերմակով լավ չեմ ծածկվել։Ախր ինչու՞,ինչու՞ հենց դու:Երբ հիշում եմ,թե ինչպես էիր նայում ինձ,վերջին շունչդ փչելիս,ուղղակի խենթանում եմ։ Չէ՞ որ ես պիտի լինեի,մեքենան ինձ էր հարվածելու,իսկ դու,ինչպես միշտ,ասես լինելով իմ քաջ հերոսն ու պահապան հրեշտակը,առաջ ցատկեցիր։Ինչու՞ են բոլորն իրենց զոհում հանուն նվերների։Հայրս ինձ հայրենիք եւ անկախություն նվիրեց,իսկ դու ապագա ու առողջություն։Եվ վերջիվերջո երկուսդ էլ ձեր կյանքի գնով հոգացիք,որ ես ապրեմ։Բայց ախր,առանց ձեզ, ո՞նց։Հանուն ինչի՞։

Գիտե՞ս,այդ օրվանից հետո ատում եմ խմիչքի հոտը,ատում եմ մեքենաները։Չէ որ արբած վարորդն էր իր մեքենայով գլխակորույս ընթանում դեպի ինձ։Ախր ինչու՞ հենց մենք։Հիշում եմ ,որ վերջին բառերդ ասելիս,նորից ինձ ստիպեցիր խոստանալ,որ երջանիկ եմ լինելու,որ սա համարելու եմ մի չար կատակ,բայց ախր առանց քեզ խեղդվում եմ։Ախր կատակը միշտ ավարտվում է,կատակից հետո մենք ծիծաղում ենք և որ ամենակարևորն է, ամեն կատակից հետո դու կողքիս էիր,իսկ հիմա՞…..Ամեն անգամ այդ փողոցին մոտենալուց աչքերիս առաջ դու ես,քո հայացքը,որում երևում է,որ կյանքն արդեն անխղճորեն լքում է քեզ և քո արյունով շաղախված իմ ձեռքերը։Էս ի՞նչ արեցիր։Հը՞ն:Հիմա առանց քեզ ես ի՞նչ անեմ։ Գիտեմ,որ քեզ խոստացա,որ պիտի ապրեմ թե՛ քո և թե իմ համար,որ կրկնակի երջանիկ պիտի լինեմ,որ քո բաժին երջանկությունն էլ ես պիտի ապրեմ,պիտի կազմեմ ընտանիք,որը ինձ չհասցրեցիր տալ և ունենամ երախաներ,որոնց մասին այդքան երազում էինք։ Ասեցիր,որ չնայած քո կյանքի ամենաերևելի բանն եմ եղել,մենք այս ձմեռ չէինք ամուսնանա,քանզի դեռ երիտասարդ ենք։ Եթե այդպես էր,ինչու՞ քո անշնչացած մարմինը անհույս,բայց պինդ գրկելու ժամանակ բաճկոնիցդ ընկավ մի մատանու տուփ,որտեղ քո կոկիկ ձեռագրով գրված էր. «Իսկ ի՞նչ կասես սրա մասին,մինչև մահը չբաժանի մեզ։»….Ինչ կասե՞մ։Կասեմ,որ մահը մեզ չի բաժանի,որ մահը մեր վերջը լինել չի կարող։ Երբեք չեմ մոռանա,թե ինչպես քո ուժասպառ ձեռքերով պինդ բռնեցիր ձեռքս,քո շնչազուրկ շուրթերով տաքացրիր իմոնք ու քո չնաշխարիկ ձայնի վերջին հնչյունները մեղմ շշնջացին. «Սիրում եմ քե՛զ,ի՛մ աստվածային,ի՛մ կատարյալ,ի՛մ Միակ» …..
Հա՛,արտասվում եմ ու գիտեմ,որ բարկանում ես,բայց չեմ կարող….Ախր, ո՞նց երջանիկ լինեմ,եթե ամեն ինչ քեզ է հիշեցնում,անգամ այս աբասիր ու ճերմակ ձյունը։ Հիշու՞մ ես,որ մի ամիս առաջ այս ծառի տակ նստած էինք, ու երբ անփութորեն կտրված մատիցս արյուն թափվեց նոր գետնին նստած ձյան շերտի վրա,դու ինձ նախատեցիր,ասելով որ նախ քո ամենասիրելի ձեռքերի հանդեպ պիտի զգուշ լինեմ և հետո ձյունը ևս պետք է լավ պահել,որպեսզի մեր մեկ ամյակին ինչպես ես էի խնդրել գայինք ու ուղղակիորեն նետվեինք այս անապակ ձյան մեջ ու մի լավ թավալ գայինք,ինչպես մանուկ ժամանակ։ Հիշու՞մ ես երբ քեզ խնդրեցի դա,երբ միասին լուռ նստել ու ապշած նայում էինք լիալուսնին,որն ավելի մեծ էր,քան մեր սիրելի քաղաքի հրապարահի ժամացույցը։Էլի մի բան խնդրեցի այդ օրը,կամ ավելի ճիշտ ասեցի։ Հիշու՞մ ես։ Ու ինչպես և ասել էի,մեր հանդիպման մեկ ամյակին ես պառկել եմ քո կողքին և չնայած գիտեմ,որ գերեզմանաքարդ սառն է,դիպչելով նրան թվում է,որ քո սերն ինձ ջերմացնում է,ասես այն ժամանակ,երբ սաստիկ ցրտից կուչ էի գալիս քո թևի տակ ու տաքանում…….. ՈՒզում եմ,որ աչքերս փակեմ և բացելով քո հայացքին անձուկ իմ կանաչ աչքերը հանդիպեն քո շագանակագույն,մեծ ու լիալուսնի պես կլոր աչքերին և ուզում եմ որ քո շուրթերը մեղմ շշնջան,որ այս ամենը ընդամենը մղձավանջ էր և որ դու հավերժ կողքիս ես լինելու…….

Հեղինակ՝ Ի.Մ.