Մենք բոլորս, երբ լույս աշխարհ ենք գալիս սկսում ենք խաղալ մեր դերը: Սկզբում անգիտակցաբար հետո արդեն մտնում ենք այդ դերի մեջ: Եվ որքան մեծանում եմ' հասկանում եմ, որ շատերը արդեն իրենց դերի գիտակն են: Շատերն էլ արդեն մորացել են իրենց գլխավոր և միակ դերը: Ես ձեզ հոտնկայս ծափահարում եմ, կեցցե՛ք: Դուք այնքան հմտորեն եք խաղում դերը, որ շատ հեշտությամբ կարողանում եք փոխել ձեր բեմը և հանդիսատեսին: Բայց ես ձեզ չեմ վստահում այլևս...
«Դե ինչ սիրելիս կարող ես գնալ...Դու լավ դերասան կարող ես դառնալ...Խաղդ ցնցող էր խոսքեր չունեմ..Քո տեղը բեմն է ասել եմ կասեմ...Քո բեմադրածը խաբկանք էր մի մեծ,Այն անգամ ինձ դերասան դարձրեց...Բայց դու պարտվեցիր քո ստեղծած խաղում...Իսկ ես խաղացի քո կանոններով»