Կարևոր ինֆորմացիա: 1984-2012 թվականների Երևանի փոփոխությունը: Պարզ երևում է, թե ինչպես կանաչ Երևանը դառնում է տափաստանային Երևան: Խնդրում եմ ուշադրություն դարձնել կասկադից-մոնումենտ-Ուլնեցի-Սարալանջ կանաչ հատվածը: Այդ կանաչ հատվածը շատ մեծ էր, իսկ այժմ մնացել է դրա 1/4-րդը՝ միայն Հաղթանակ Զբոսայգին:
Եթե տարի-տարի նայեք, ապա կտեսնեք, որ 1992-95 թվականներին նշածս հատվածի կանաչը նոսրանում է /բայց պահպանվում է, մարդիկ ծառերը կտրում են/, իսկ 2001 թվականից սկսած շատ արագ տարածքը զրկվում է կանաչից /սկսվում է քոչարյանա-զախարյանական ինտենսիվ շինարարության շրջանը/:
Հաղթանակ զբոսայգու կանաչի մեջ կտեսնեք մի խոշոր դարչնագույն նորագոյացություն՝ Գոլդըն Փալաս Երևան:
Տեսնես ո՞վ է ավելի լավ Երևանի գլխավոր ճարտարապետը:

Դիտել՝  այստեղ: