
«Ինչի՞ համար» հայկական սարսափ ֆիլմի մանրամսները
- Ինչի՞ մասին է “Ինչի համար” հայկական սարսափ ֆիլմը, և ովքե՞ր են ստեղծագործական կազմի մեջ:
- Ֆիլմի սյուժեն մեր այսօրվա իրականության մասին է, որտեղ միշտ կա բարձր ու ցածր խավի խնդիր: Այսօրվա մեր իրականությունում, ֆինանսապես հարուստ մարդիկ միշտ փորձում են նվաստացնել անապահով ու միջին խավի մարդկանց: Բայց կյանքը' ինչպես գիտենք նման է ավտոբուսի, ոմանք իջնում են, ոմանք էլ բարձրանում: Ֆիլմի սցենարի հեղինակը, ռեժիսորը և պրոդյուսերը ես եմ, ադմինիստրատորը' Վարսիկ Փանյանն է, դիմահարդար' Լարիսա Սահակյան, օպերատորներ' Հայկ Հարությունյան և Արթուր Ամիրաքյան: Մեր ստեղծագործական թիմը այդքան էլ փոքր չէ, ուղղակի ամեն ինչ իր ժամանակին կբացահայտվի:
- Ովքե՞ր են նկարահանվել ֆիլմում, և գոհ եք արդյոք դերասանական կազմից:
- Նկարահանվել են Էլմար կինոստուդիայի դերասանները' Մելանյա Նիկողոսյանը, էդգար Ղուկասյանը, Դիանա Սարգսյանը, Ռոմեն Սարգսյանը, Վանուհի Մխիթարյանը, Շուշան Թամրազյանը, Գոռ Եփրեմյանը, Արգամ Բաղդասարյանը, Անկա Գրիգորյանը, Սասուն Յախշյանը և ուրիշներ: Շատ գոհ եմ իրենց պրոֆեսիոնալ աշխատանքից: Նշեմ, որ իրենք ոչ պրոֆեսիոնալ դերասաններ էին, բայց խաղում էին պրոֆեսիոնալից էլ առավել, և այստեղից կարելի է ասել դերասան չեն դառնում' այլ ծնվում են:
- Ամիսներ առաջ խոսակցություններ էին շրջանառվում, որ ֆիլմի ցուցադրությունը կլինի հուլիսի 18 ին, ապա դարձավ հոկտեմբերին, այնուհետև' ապրիիլին ու այդպես էլ չցուցադրվեց ֆիլմը: Ինչպես կարդարացնեք այս սպասումները:
- Ինչո՞ւ է հետաձգվում, որովհետև ես ֆիլմը չեմ ցուցադրելու ինչ որ մեկին զարմացնելու համար: Այս ֆիլմի համար ես ոչինչ չեմ խնայում, որպեսզի այն համապատասխանի եվրոպական բոլոր ստանդարտներին ու դառնա բրենդ: Խնդիրը մոնտաժի և թարգմանության հետ է կապված, որովհետև այն թարգմանվում է 3 լեզվով: Ֆիլմը կցուցադրվի Նաիրի կինոթատրոնում, ցուցադրության օրը դեռ պարզ չէ, օրը հստակեցնելուն պես այն կգովազդվի:
- “Ինչի համար” սարսաֆ ֆիլմը հաճախ լսում եմ , որպես առաջին հայկական սարսափ ֆիլմ: Իսկ չկա՞ն մարդիկ, որ խոչընդոտ են հանդիսանում, ասելով, որ դուք առաջատար չեք, և որ նրանք ավելի վաղ են նկարել սարսափ ֆիլմ:
- Բնականաբար խոչընդոտներ կան, ու նույնիսկ սպասվածից ավելի: Բայց “Ինչի համար”-ը որպես ֆիլմ' սարսափ ու թրիյլեռ առաջին հայկական է, քանի որ նման ֆիլմ մեր իրականության մեջ չկա:
- Պատմե’ք խնդրում եմ ամենահետաքրքիր դեպքը, որ եղել է հենց նկարահանումների ժամանակ:
- Նկարահանումների ժամանակ հետաքրքիր դեպքեր շատ – շատ են եղել , այս պահին չեմ հիշում, բայց ամեն բացվող առավոտը յուրովի էր, լի' կատակներով ու ակածախնդրություններով:












